Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը և ուժը շարունակում է աճել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն՝ հայտնում է ԿՀՎ-ի կայքը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է ահաբեկչությունը հովանավորող ամենախոշոր պետությունը: Նրանց ուժն ու ազդեցությունը շարունակում են աճել, հատկապես վերջին օրերին»,- ասել է նա՝ հանդես գալով համաժողովի ընթացքում:
Նրա կարծիքով՝ Թեհրանը տարածաշրջանում ձգտում է հեգեմոն դերի։
Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է «համակարգված ջանքեր» գործադրի Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին հակազդելու համար: