Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Այդ «անփոխարինելի» Բակո Սահակյանը

Այսօր լրանում է Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Այս պահի դրությամբ, հիշեցնենք, Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները՝ բացառությամբ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության, առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։

Ընդ որում՝ Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումներից հետո, անցումային փուլի՝ 2017-2020 թթ-ի համար նախագահ է ընտրում ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը։

Այն բանից հետո, ինչ Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի՝ ակտիվորեն շրջանառվում էր այն թեզը, որ Հայկական երկրորդ պետությունը ևս պետք է անցնի կառավարման այդ մոդելին օրենսդրություններն իրար համապատասխանեցնելու համար։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, սակայն, որոշում կայացվեց, որ Արցախին անհրաժեշտ է«սուպեր» նախագահ, ու անցում կատարվեց կառավարման ուժեղ նախագահական մոդելին։

Այն ժամանակ, բացի «Վերածնունդից», որոշմանը դեմ արտահայտվեց նաև Դաշնակցությունը, որը կառավարման խորհրդարանական համակարգին էր կողմ, թեպետ «ոչ»-ի ակտիվ քարոզարշավ չտարավ։ Իսկ հիմա խորհրդարանական մոդելի ջատագովները դեմ չեն, որպեսզի Բակո Սահակյանը երկիրը ղեկավարի ևս առնվազն երեք տարի։ Թեպետ ընդգծենք, որ Սահակյանը մինչ այժմ չի էլ բացառել անցումային փուլից հետո նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը։

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան-92» նախաձեռնության ղարաբաղյան կոմիտեի համակարգող, Արցախի Հանրապետական կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Բակո Սահակյանի առաջադրումը, իր գնահատմամբ, «բոլորովին խնդրահարույց չէ». «Ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտություն առաջացավ անցում կատարել ուժեղ նախագահական համակարգի, և Բակո Սահակյանը որպես փորձառու մարդ ամենահարմարն է այդ պաշտոնը զբաղեցնելու համար»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Օհանջանյանը չհամաձայնեց նաև դիտարկումներին, թե նույն նախագահի առաջադրմամբ երկիրը ժողովրդավարության առումով նահանջ կապրի. «Արցախը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու ազատություն ու հնարավորություն։ Եթե խմբակցությունները հարմար են գտել ու ճիշտ են համարել Բակո Սահակյանի առաջադրումն այդ պաշտոնում՝ ի՞նչ ժողովրդավարության նահանջի մասին կարող է խոսք գնալ։ Եթե լինում են այլ կարծիքներ՝ մարդիկ հստակորեն արտահայտվում են, ես ինքս խոսքի ազատության ջատագով եմ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, հիմնադիր ու վստահեցնում եմ՝ նման խնդիր չկա, առաջադրվել է փորձառու մարդ, ինչն այս պահին Արցախին խիստ անհրաժեշտ է»,-եզրափակեց Կարեն Օհանջանյանը։

Եթե Արցախում հարցի շուրջ դժգոհություններ չկան և խորհրդարանում ընդամենը մեկ պատգամավոր է դեմ Բակո Սահակյանի առաջադրմանը, Հայաստանում այս հարցի շուրջ փորձագետները մտահոգություն են հայտնում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ առաջադրման երրորդ ժամկետը միջազգային պրակտիկայում ընկալվում է որպես շեղում ժողովրդավարությունից. «Եվ ցանկացած բացատրություն կամ Ֆրանկլին Ռուզվելտի հիշատակում, տեղին չէ։ Միջազգային հանրությունը հետխորհրդային տարածքի հետ կապված՝ այդ ամենն անցել վերջացել է և այդ առումով գնահատականը չի ուշանա։ Չեմ կարծում, որ Բակո Սահակյանի առաջադրումը ճիշտ որոշում էր»։

Մեհրաբյանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ Արցախում այս հարցի շուրջ մտահոգություն հայտնողները քիչ են. «Իհարկե ցավալի է, որովհետև, իմ կարծիքով, Արցախի հասարակությունն իրազեկված չէ այս ամենի հետևանքների մասին և թյուր պատկերացումներ ունի ընդհանրապես ժողովրդավարության գործընթացի մասին։ Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում գտնվող պետականության համար էլ հեշտ չէ։ Չլուծված անվտանգության պարագայում զբաղվել ժողովրդավարության զարգացմամբ, մի փոքր բարդ է։ Ասածս ոչ թե արդարացում է, այլ պարզապես փորձ՝ հասկանալու այս ամենը։ Մեծ անելիքներ կան ու Հայաստանի հասարակությունն էլ չպետք է անտարբեր մնա այս հարցում»,-եզրափակեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում