Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ է պատվիրվել Նալբանդյանին Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ

Բրյուսելում տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որն անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հանրությունը սպասում էր այդ հանդիպմանը հատկապես հուլիսի 4-ի լարվածության բռնկումից հետո, որի հրապարակային մանրամասները թերևս հայտնի են բոլորին:

Մյուս կողմից, ղարաբաղյան կարգավորման գործընթացում մենք ականատես ենք լինում մի յուրօրինակ ցիկլի՝ լարվածություն և հանդիպման սպասում, լարվածություն և հանդիպումներ, լարվածություն և համանախագահների այց կամ հայտարարություն: Մենք ամեն անգամ առանձին-առանձին կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը լարվածության բռնկումների և դրան զուգորդող դիվանագիտական դրվագների վրա, այդպիսով բաժանելով մի ամբողջական պրոցեսը առանձին հատվածների:

Այսինքն, առանձին հատվածերի մեջ մենք կորցնում ենք ամբողջական գործընթացը, դրա հետ կապը, որպես հանրություն դրա ամբողջական անալիզն ու դրանից բխեցնելիք եզրկացությունները հետագա անելիքի վերաբերյալ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ պայմանավորվեցին Նալբանդյանն ու Մամեդյարովը, կամ ինչ խոսեցին համանախագահները Երևանի և Բաքվի հետ, ինչու տեղի ունեցավ հերթական սրացումը, հերթական ողբերգությունը, հերթական սադրանքը, բայց դրանով իսկ՝ որքան մենք փորձում ենք հասկանալ առանձին դրվագները, այնքան ավելի ու ավելի կտրվում ենք ամբողջական գործընթացը հասկանալու հնարավորությունից:

Իսկ դա նշանակում է, որ գործընթացը ամբողջական առումով հայտնվում է վերահսկողությունից դուրս գալու ռիսկի տակ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք, որպես հասաակություն, որպես ղարաբաղյան խնդրի շահառու կողմերից մեկը, ըստ էության դառնում ենք կողմնակի դիտորդ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ իմաստով: Ինչ է մտածում այս մասին ադրբեջանական հասարակությունը, դժվար է ասել: Սակայն սա խնդրի մի կողմն է՝ հասարակական մակարդակում երկխոսության կամ ժողովրդական դիվանագիտության կողմը, որը լիովին բաց կողմ է, և որը միևնույն ժամանակ տորպեդահարում է հենց պաշտոնական Բաքուն իր հակահայ պետական քարոզչությամբ և քաղաքականությամբ:

Մյուս կողմում արդեն անվտանգության խնդիրն է, որպես հասարակություն և պետություն և այստեղ իհարկե ամողջական գործընթացը հասկանալը կարևոր է դառնում պետական անվտանգության ապահովման տեսանկյունից: Հետևաբար, քանի դեռ մենք որպես հասարակություն քաղաքական կոնցեպտի մակարդակում չունենք բանաձևված պատկերացումներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որևէ մակարդակում դվանագիտական որևէ դրվագի գնահատականը դառնում է գործնականում անհնար:

Ի վերջո գնահատականի համար անհրաժեշտ է գնահատման չափանիշ, չափորոշիչ: Հենց դա է, որ ղարաբաղյան խնդրում որպես հասարակություն մենք չունենք, որպես հասարակություն մենք ոչինչ չենք պատվիրել իշխանությանը ղարաբաղյան խնդրում և մեր սասումները առավելապես էմոցիոնալ մակարդակի վրա են, այսպես ասած վիզուալիզացված մակարդակի վրա:

Օրինակ, ի՞նչ պատվերի գիտակցոմով է Հայաստանի արտգործնախարարը գնում Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման, կամ համանախագահների հետ հանդիպման, նա ի՞նչ պատվեր ունի հասարակությունից ընդհանրապես: Սա է խնդիրը, որը պահանջում է լուծում այն նոր իրավիճակում, որ ստեղծված է տարածաշրջանում ապրիլյան պատերազմից հետո:

Ներկայումս հստակ է, որ տեղի է ունենում ղարաբաղյան գործընթացի ամբողջական վերագնահատում անգամ միջնորդների շրջանակում և այստեղ Հայաստանի շանսը այդ գործընթացին զուգահեռ և համահունչ լինելն է, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը դիմադրում է հենց այդ վերագնահատման հեռանկարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում