Tuesday, 16 04 2024
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ

«Քննիչն ասում էր՝ աղջկեքիս արև՝ դու չես արել, բայց մինչև անողին բռնեմ…». մատուցողուհու դաժան սպանության համար դատապարտվածը արդարացում է պահանջում

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «մատուցողուհու սպանության» համար մեղավոր ճանաչված Դավիթ Թամրազյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, վիրավորված լինելով նախկինում իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցած աղջկանից՝ Մ.-ից, վրեժի հողի վրա դիտավորությամբ նրան  կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ի երեկոյան գնացել է Մ.-ի վարձակալած բնակարան: Մուտքի մոտ հանդիպել է աղջկան, միասին բարձրացել են բնակարան:

Դավիթը նախկին ընկերուհուն պառկեցրել է մահճակալին, համբուրել է և «անակնկալ» մատուցելու անվան տակ առաջարկել է, որ նա աչքերը փակի:

Երբ աղջիկը փակել է աչքերը, Դավիթն իր մոտ եղած երկսայր դանակով կտրել է աղջկա կոկորդը և սպանել է նրան:

Դավիթը մասնագիտությամբ խոհարար է: Մեղադրանքի կողմն այդ հանգամանքը կարևորում էր՝ առաջին ատյանի դատարանում ընթացող քննության սկզբում նշելով, թե տուժողի կոկորդը կտրվել էր մսագործի «հմտությամբ»:

Տուժողը մատուցողուհի է եղել, նախկինում աշխատել է այն խորտկարանում, որտեղ աշխատում էր նաև ամբաստանյալ Դավիթը:

Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, առաջադրված մեղադրանքի համաձայն, Դավիթը հրկիզել է դեպքի վայր բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:

Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել է նախաքննական խոստովանական ցուցմունքից՝ պնդելով, թե այն իրենից կորզել են ճնշումների ազդեցության տակ:

Ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ավարտին մեղադրողը միջնորդել էր Թամրազյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 14 տարի ազատազրկման:

Դատարանը հաստատված է գնահատել Դավիթ Թամրազյանին մեղսագրված արարքները ու վերջին հաշվով նրան դատապարտել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մայիսի 19-ից:

Դավիթ Թամրազյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 131 հազար  700 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ հնարավորություն է տրվել պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել միայն ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն իր վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը, հռչակել իր անմեղությունն ու արդարացնել իրեն:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր բողոքով պահանջել է բեկանել դատավճիռը, ապացույցների անբավարարության, իր պաշտպանյալի մասնակցությունը մեղսագրված արարքներին ապացուցված չլինելու հիմքով կայացնել արդարացման դատական ակտ: Փաստաբանը միջնորդել է գործը քննել վերաքննության կարգով:

Այս դատական նիստը սկսվեց ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի ելույթով: Նա ընթերցեց իր բերած վերաքննիչ բողոքը:

Ամբաստանյալը նախ նկատելի դժվարությամբ ու նաև սխալներ թույլ տալով, դպրոցականի հանգույն գիրկապ անելով կարդաց իր ելույթի գրավոր մասը: Նա ընթերցեց. «Իմ գործողությունները ճիշտ չեն որակվել… Իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ չպետք է կայացվեր… Մեղադրական դատավճիռը հիմնված է միայն ենթադրությունների վրա…»:

Գրավոր տեքստը հարուստ էր իրավաբանական հասկացություններով, որոնք ամբաստանյալն ընթերցում էր մեխանիկորեն, ոչ սահուն ու ոչ միշտ՝ հասկանալով: Գրավոր ելույթով նա պահանջեց  բեկանել դատավճիռը, «ճանաչել ու հռչակել ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի անմեղությունը»:

Երբ գրավոր տեքստը վերջացավ, ամբաստանյալը թեթևացած շունչ քաշեց ու ասաց. «Կարդալս ավարտեցի»:

Նա ասաց, թե բանավոր խոսք էլ ունի. «Էս գործով ես սկզբում անցել եմ որպես վկա… Ես ու վկա Միլենան սկզբում պայմանավորվել ու սուտ ցուցմունք ենք տվել… Այն պատճառով, որ ինքը աղջիկ ա, իրան չծեծեն, և որ էն, ինչ կատարվում ա քաղմասում, ես չանցնեմ… Բայց հետո ես ու իմ փեսեն Միլենայի՝ բացի էրեխուց, ամեն ինչը քրֆեցինք, Միլենան էլ ասավ՝ դե կտեսնես: Նա գնաց ու իմ դեմ ցուցմունք տվեց… Երբ ինձ տարան քաղմաս, ասին՝ եթե չգրես, մորդ ու քրոջդ էնպես կծեծենք, ձեները դու էստեղ կլսես… Վախենալով, որ  մորս վրա ձեռք կբարձրացնեն, ասի՝ էս բառեր են, ես կգրեմ, բայց կեթամ դատավորին ամեն բան կասեմ… Ես ու քննիչը պրինցիպի էինք ընգել… Նա ինձ ասում էր՝ էս ցուցմունքովդ 17 տարի են դատելու, շորերիդ վրա էլ արուն կա… Բայց Վիվասելը ցույց ա տալիս՝ ես գործի տեղից գնացել եմ դեպքի վայր, տուժողը էդ ժամանակ դեռ իր աշխատավայրում էր: Մինչև նա կհասներ դեպքի վայր, ես արդեն Միլենայի տաքսին եմ նստել… Քննիչն ինձ ասում էր՝ աղջկերքիս արև՝ դու չես արել: Ես էլ ասում էի՝ դե գնա բռնի անողին, քու բերանով ես ասում՝ ես չեմ արել… Քննիչն էլ թե՝ մինչև անողին բռնեմ՝ դու ինձ համար պատրաստ կադր ես… Վկա Միլենան դատարանում տուպիկ ընգավ, ասավ՝ ես պուճուր էրեխա ունեմ, իրավունք չունե՞մ սխալվելու, կարող ա՝ սխալվել եմ… Բայց դատարանը ներքին համոզմունքով ինձ դատեց 13 տարի»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բաղկացած է մոտ 150 էջից: Փաստաբանը նախընտրեց բողոքն ընթերցել ամբիոնի մոտ կանգնած: Այս նիստին նա հասցրեց ընթերցել միայն 20-21 էջը:

Փաստաբանն ասաց, որ գործը քննած դատարանը «պարտավոր էր հանգել եզրակացության», որ Դավիթ Թամրազյանի մեղքը չի ապացուցվել, պետք է կայացվեր արդարացման դատավճիռ:

Կ. Գրիգորյանը նշեց, որ գործով ապացույց ձեռք չի բերվել, որ տուժող Մ.-ն, իրոք, Թամրազյանի մայրիկի հասցեին վիրավորական արտահայտություն է արել, իբր՝ նա մարմնավաճառ է եղել ու երեխաներին մեծացրել է մարմնավաճառություն անելով: Ըստ մեղադրանքի՝ այս վիրավորական արտահայտության պատճառով է Մ.-ից վիրավորված Թամրազյանը կտրել նրա կոկորդը: Սակայն փաստաբանը նշեց, որ այդ արտահայտությունն անելու հանգամանքը դատական քննության ընթացքում «հերքվել է» Մ.-ի հետ վարձակալությամբ բնակվող աղջկա ցուցմունքով:

Փաստաբանն ընդգծեց, որ դեպքի ժամանակահատվածում Դավիթ Թամրազյանը տուժող Մ.-ի բնակարան չի մտել, հետևաբար՝ նա տուժողին չի սպանել: Երբ նա Մ.-ի շենքի մոտ էր, Մ.-ն դեռ աշխատանքից տուն չէր գնացել: Եվ այս հանգամանքը, ըստ պաշտպանական կողմի, հիմնավորված է հեռախոսային վերծանումներով:

Փաստաբանը նշեց, որ Թամրազյանի տնից առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված դանակը ոչ թե երկսայր, այլ մեկ սայր ունեցող դանակ է: Մեղադրանքի մեջ ամենուրեք նշված է, թե սպանությունը կատարվել է երկսայր դանակով, մինչդեռ առգրավված ու իրեղեն ապացույց ճանաչված դանակը փորձագետի եզրակացությամբ՝ մեկ սայր ունեցող է: Այդ դանակով հնարավոր չէր տուժողին հասցնել այն վնասվածքը, որը նրան հասցվել է…

Փաստաբանը կանգ առավ այն հանգամանքի վրա, որ գործի քննության ընթացքում արձանագրվել է, թե տուժողի դիակը բռնության հետքերով է եղել: Մինչդեռ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել միայն տուժողի կոկորդը կտրելու համար: Թե ով, երբ է պատճառել մնացած վնասվածքները՝ պարզ չէ…

Տուժողի բնակարանում հայտնաբերվել է ծոցատետր՝ տուժողի գրառումներով, բայց այն չի հետազոտվել, մինչդեռ կարող էր պարունակել հետաքրքիր տեղեկություններ՝ գործին վերաբերող…

Մեղադրանքի մեջ նշվել է, թե Դավիթն ու տուժող Մ.-ն մտերիմներ են եղել, սակայն հենց Դավիթի պնդմամբ՝ դեպքից վեց ամիս առաջ արդեն ինքն ու Մ.-ն մտերիմներ չէին, Դավիթը նրա հետ արդեն չէր հանդիպում…

Փաստաբանն անդրադարձավ Դավիթ Թամրազյանի բնակարանում կատարված խուզարկությունների հարցին: Կատարվել է երկու խուզարկություն: Առաջինի ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Այնուհետև նույն հիմքով ևս մեկ միջնորդություն է ներկայացվել դատարան, ու դատարանը թույլատրել է Թամրազյանի բնակարանում երկրորդ խուզարկությունը կատարել, որի ժամանակ առգրավվել է Դավիթի խոհարարական դանակը, որով, ըստ փաստաբանի, Դավիթը երբեք միս չէր կտրել, բացի այդ՝ տվյալ դանակը մեկ սայր ունի:

Փաստաբանը նշեց. «Կար հստակ, պարզ սցենար… և արհեստական ապացույց է ստեղծվել»՝ մեկ սայր ունեցող դանակը… Այնուհետև Թամրազյանից կորզել են խոստովանական ցուցմունք…

Փաստաբանը նշեց, որ Դավիթ Թամրազյանի հագուստն առգրավվել, բայց փորձաքննության չի ներկայացվել, քննիչը, ստանձնելով փորձագետի դեր, փաստաբանի հարցին պատասխանել է, թե հագուստի վրա հանցագործության հետքեր չեն եղել: Սակայն սպանության այն եղանակը, որը Թամրազյանը նկարագրել է իր խոստովանական ցուցմունքում, ենթադրում է, որ նրա հագուստը պետք է արյան մեջ կորած լիներ…

Փաստաբանը հիշատակեց Թամրազյանի հագի բաճկոնի հանգամանքը, ըստ գործի տվյալների՝ այդ բաճկոնը Թամրազյանը դեպքից հետո տուն գնալուց առաջ, նկատելով, որ արյունոտ է, նետել է աղբամանը, սակայն մինչ այդ նա նույն բաճկոնով Միլենայի հետ եղել է «Վոլնա» բարում: Ո՛չ բարի աշխատողները, ո՛չ Միլենան բաճկոնի վրա արյուն չեն նկատել, եթե բարի աշխատողներն արյունը տեսած լինեին, Թամրազյանին բար չէին թողնի…

Ըստ փաստաբանի՝ Դավիթ Թամրազյանին ձերբակալել են առանց հիմքի, միայն ՝վկա Միլենայի ցուցմունքի հիման վրա: Միլենային բերման են ենթարկել առավոտյան ժամը 9-ին, իսկ 9-ն անց 10 րոպեին նա արդեն ցուցմունք է տվել Թամրազյանի դեմ, դա «ֆիզիկապես հնարավոր չէր…»:

Միլենան դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը, որպես հանցագործության գործիք,  ճանաչել է մեկ սայր ունեցող դանակ: Ընդ որում՝ ճանաչման են ներկայացրել տարբեր չափերի դանակներ՝ առանց համարակալման, իսկ քննչական փորձարարության ժամանակ ընթերականեր չեն եղել…

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր բողոքի ծավալուն հիմնավորումը կշարունակի ներկայացնել նաև դատական հաջորդ նիստում՝ օգոստոսի 21-ին:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում