Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Թեժ հուլիս Լեռնային Ղարաբաղում. Սերգեյ Մարկեդոնովը՝ ԼՂ հակամարտության վերջին սրացման մասին

Բաքուն ուժային ճնշման միջոցով փորձում է իր օգտին փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը։ Politcom.ru կայքում հրապարակված «Թեժ հուլիս Լեռնային Ղարաբաղում» խորագրով վերլուծական հոդվածում այս մասին գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է: Նա կարծում է, թե պատերազմի ահազանգ առաջացնելով՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ինչպես նաև Մինսկի խմբում գտնվող Իրանին դրդելու է այն մտքին, որ մեծ, արյունահեղ պատերազմը կանխելու, տարածաշրջանային կայունության համար պետք է Հայաստանի վրա ուժեղացնել ճնշումները: Այլ հարց է, թե որքանով են նման պատկերացումները համապատասխանում իրականությանը: Իրականում հակառակն է, ադրբեջանական վարկածն ապացուցող փաստարկներ չեն ներկայացվում, չնայած այն ակտիվորեն ներկայացվում է տեղեկատվական դաշտում և դա ոչ միայն ներքին լսարանի համար, այլև արտաքին»,-ասել է քաղաքագետը:

Երևանը փորձում է ընդգծել այն, որ ադբեջանական կողմն ընդունակ չէ համաձայնության եզրեր գտնել, դրանից բացի Ադրբեջանը հակված է ուժային մոտեցմանը՝ երկխոսության փոխարեն:

Ի՞նչ ձևով է հուլիսյան սրացումն արտահայտվում նախորդ բախումների համատեքստում, արդյո՞ք այն վկայում է ղարաբաղյան հակամարտությունում նոր զարգացումների մասին, թե՞ հակառակը՝ ընդգծում է նախկին թրենդը: Քաղաքագետը ներկայացնում է ընթացիկ տարում արցախա-ադրբեջանական շփման գծում սրացումներն ու այդ ժամանակահատվածում քաղաքական հանդիպումները: Նա ընդգծում է` այն, ինչի մենք ականտես եղանք փետրվարին, մայիսին, հունիսին, կրկնվեց նաև հուլիսին:

«Տառացիորեն հաջորդ օրը, երբ ներկայացվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքները, գրանցվեց նոր սրացում: Դրա հետ մեկտեղ, պետք է նկատել, որ բանակցային գործընթացի վրա խաչ չի քաշվում»,-ասել է Մարկեդոնովը:

Ըստ նրա՝ ղարաբաղյան թրենդը 2017 թվականի հուլիսին մնում է նույնը. այն է՝ պահպանել բանակցության խաղաղ գործընթացը լայնածավալ պատերազմը կանխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում