ՌԴ-ում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է: Այս մասին հուլիսի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա հիշեցրեց, որ ռուսական դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, Հարությունյանի ներքին տեղափոխման գործընթացը սկսվել է:
Փոխնախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը ռուս գործընկերների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը հնարավորինս կարճ ժամանակում ավարտվի: Քրմոյանը հստակ ժամկետ չի նշել:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանն ազատազրկման է դատապարտված 6 տարի 9 ամիս ժամկետով։