Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Ղարաբաղի հարցը որևէ մեկին չի հետաքրքրում՝ Հայաստանից ու Ադրբեջանից բացի

«Ղարաբաղյան կոնֆլիկտը տասներորդական հարց է ռուս-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը և Մոսկվան այլ խնդիրները շատ ավելի կարևոր են համարում:»

Համբուրգում՝ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում, հուլիսի 7-ին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը: Երկու երկրների ղեկավարների զրույցը, նախատեսված 30 րոպեի փոխարեն, տևել է ավելի քան 2 ժամ: Երկու կողմերն էլ խիստ դրական են արտահայտվել հանդիպման մասին:

Անվտանգության գոտի Սիրիայում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում պատմել է Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքների մասին: Իր խոսքերով՝ նախագահներն առաջնորդվել են իրենց երկրների ազգային շահերով և փորձել են հասնել փոխշահավետ պայմանավորվածությունների: Սպիտակ տան և Կրեմլի ղեկավարները «կոնկրետ և գործնական իմաստով քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի, կիբերանվտանգության հարցերը և շատ գործնական պայմանավորվածությունների են հասել»:

Խոսելով կոնկրետ սիրիական հակամարտության մասին՝ Լավրովը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահները համաձայնության են հասել՝ Սիրիայի հարավ-արևմուտքում անվտանգության գոտի ստեղծելու և այդ գոտում կրակի դադարեցման ռեժիմն ապահովելու մասին: Այս գոտու մեջ են մտնում Դերաայի, Կունեյտրայի և Սուվեյդայի շրջանները: Նման գոտու ստեղծման մասին ուրբաթ՝ հուլիսի 7-ին, պայմանավորվել են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի փորձագետները: Հրադադարի ռեժիմն այս գոտում սկսել է գործել հուլիսի 9-ի կեսօրից: Լավրովի խոսքերով՝ անվտանգությունն այս շրջաններում ապահովելու են ՌԴ ռազմական ոստիկանությունը, ամերիկյան կողմը և Հորդանանը: Իսկ քննարկումներն անվտանգության հյուսիսային գոտու ստեղծման մասին դեռևս շարունակվում են:

Առաջընթաց կլինի՞

Պուտին-Թրամփ պայմանավորվածությունների մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, արևելագետ Եվգենի Սատանովսկին՝ կարծիք հայտնելով, թե ամերիկացիները համաձայնել են Ռուսաստանի տվյալ առաջարկին՝ ստեղծելու «դե-էսկալացիայի գոտի» Սիրիայի հարավարևմտյան շրջաններում՝ ելնելով կոնկրետ շահերից:

Արևելագետի խոսքերով՝ ամերիկյան կողմին ձեռնտու է այս շրջաններում անվտանգության գոտի ստեղծելը, քանի որ այդ դեպքում կդադարեցվի նրանց կողմից հովանավորվող զինյալների ոչնչացումն այդ շրջաններում:

«Ոչ ոք չի պատրաստվում այդ գոտին ընդլայնել: Սա անվտանգության այն գոտիներից մեկն էր, որի մասին խոսում էր Ռուսաստանը: Ամերիկացիները լուրջ հետաքրքրություն ունեն այս գոտու ստեղծման մեջ: Կան անվտանգության 4 գոտիներ, որոնց սահմանները որոշված են, բայց կոնկրետ այս իրավիճակում ամերիկացիները որոշակի պատասխանատվություն են վերցրել իրենց վրա: Իսկ մյուս 3 գոտիների մասին հարկավոր է երկխոսել թուրքերի և Իրանի հետ: Եթե Թուրքիան լիարժեքորեն միանա գործընթացին, ինչն ակնհայտ չէ վերջին բանակցություններից, այդ դեպքում հնարավոր կլինի փակել այս թեման: Զուգահեռաբար տեղի է ունենում հաշտության գործընթաց, որն իրականացնում են Հմեյմիմ բազայի խաղաղապահները: Պատերազմից դուրս եկած բնակավայրերի թիվը հասել է 2000-ի, իսկ դա շատ մեծ թիվ է: Սրան կարելի է գումարել ավելի քան 200 զինյալ խմբավորումներին: Այս գործընթացին զուգահեռ շարունակվում է Աստանայի բանակցային գործընթացը, որտեղ էականն այն է, որ Մոսկան, Անկարան և Թեհրանը նստած են նույն սեղանի շուրջ՝ շնորհիվ այն աշխատանքի, որն իրականացրել են ոչ միայն ռուս բանակցողները, այլև Ղազախստանի ղեկավարությունը: Բայց ամենակարևորն այն է, որ Ասադի զորքերը հասել են Սիրիայի և Իրաքի սահմանին, լայնածավալ հարձակում է իրականացվում ահաբեկչական կազմակերպությունների դիրքերի վրա: Քրդերը, որոնք աստիճանաբար և առանց շտապելու շարունակում են Ռաքքայի գրավումը, դուրս են թողնում «Իսլամական պետության» զինյալներին քաղաքից, բայց նրանց՝ Պալմիրայի կամ Դեյր Զորի մատույցներում դիմավորում են ռուսական զինված ուժերը»,- պատմեց Եվգենի Սատանովսկին:

Մասնագետն այս համատեքստում կարևոր է համարում հետևյալ հարցը, թե ամերիկացիները կսկսե՞ն ի վերջո ուշադրություն դարձնել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլև «Ալ-Քաիդայի», ավելի ճիշտ՝ «Ջաբհաթ ան-Նուսրայի» վրա, որն այժմ կոչվում է «Թահրիր աշ-Շամ»:

Հարցին, թե ընդհանրապես որքանո՞վ Պուտին-Թրամփ հանդիպումը կնպաստի Սիրիայում խաղաղության հաստատմանը, Սատանովսկին պատասխանեց, թե չի նպաստի, քանի որ սա ընդամենն աշխատանքային հանդիպում էր:

«Սիրիական հարցում առաջընթացը սկսվեց այն ժամանակ, երբ այնտեղ մտան Ռուսաստանի օդատիեզերական ուժերը: Դա առնվազն կանխեց Ասադի տապալումը: Մնացածն ամենևին էլ կարևոր չէ»:

Ղարաբաղը ոչ ոքի չի հետաքրքրում

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համագործակցում են նաև ղարաբաղյան հարցում: Այս պետությունները համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը երկար տարիներ զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: Ինչո՞ւ այդ դեպքում Վաշինգտոնը և Մոսկվան սիրիական հարցի կարգավորման համանմանությամբ չեն փորձում ստեղծել անվտանգության գոտիներ նաև այս շրջանում:

Պատասխանելով հարցին՝ Եվգենի Սատանովսկին նշեց. «Երևի այլ թեմաներն ավելի կարևոր են Վաշինգտոնի և Մոսկվայի համար: Ղարաբաղյան կոնֆլիկտը տասներորդական հարց է ռուս-ամերիկյան հարաբերություններում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի համար՝ թիվ մեկ խնդիրն է, Վաշինգտոնի և Մոսկվայի համար՝ ոչ: Միշտ էլ այդպես է եղել: Ղարաբաղի խնդիրը լրջորեն որևէ մեկին չի հետաքրքրում՝ Հայաստանից և Ադրբեջանից բացի: Այս հարցում որոշակի համակրանք կամ հակակրանք ունեն ռուսական, թուրքական կողմերը, և որոշակի տեսակետ է ցուցադրում Իրանը: Այսպիսով, հետաքրքրություն են ցուցաբերում միայն անմիջական հարևանները, մնացածը հեքիաթներ են, որոնք, իհարկե, կարող են արմատավորվել հակամարտության մասնակից կողմերի ուղեղներում, բայց ոչ ավելին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում