Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Գունավոր հեղափոխությունների» մայրը կամ Պուտինի վախը հեղափոխության առաջ. Cumhuriyet, Թուրքիա

Հետաքրքիր է, թե ինչու՞ են հնացած կայսրությունը, որը երկիրը տարել է ողբերգական պատերազմի ու խորը ճգնաժամի, կարոտով հիշում՝ փոխարենն այն հիշողությունից ջնջելու։ Ինչու՞ են շարունակում գովաբանել ու փառաբանել որպես իդեալ։ Եվ ինչի՞ կարող է այն հանգեցնել։ «Այդ հարցերն ինձ հանգիստ չէին տալիս իմ՝ Վեյմար կատարած այցի ժամանակ…»,-Cumhuriyet-ում գրում է Նիլգյուն Ջերահօղլուն։

Վեյմարյան հանրապետության ավարտը, որը դարձավ XX դարի սկզբին Գերմանիայում առաջին ժողովրդավարական փորձը, սկիզբ դրեց անցյալի ընդօրինակումների։

Հենց այդ կայսրությունը տարավ Գերմանիային Առաջին համաշխարհային պատերազմի և դրեց երկիրը հետպատերազմական և տարածքային կորուստների ուղու վրա։

Վեյմարյան հանրապետությունում, որտեղ չեն ընդունել և չեն հանդուրժել Վերսալի պայմանագրի ծանր պայմանները, որը ստորագրվել էր պատերազմի ավարտին, նախկին ժամանակների փառքը չէր մոռացվել։ Այն, որ գերմանացիները իդեալականացրել են անցալը իրականությունից հեռու ձևով, պատճառ է դարձել, որ վերջին հաշվով նրանք հայտնվեն հիտլերյան ֆաշիզմի ճիրաններում։

Փոխանակ առաջացած իրադրության պատճառները «կայսերական անցալում» փնտրելուն, պատերազմի պատասխանատվությունը դրվել է ուխտադրուժ «արտաքին ուժերի» վրա։

Գերմանացիները Հիտլերին համարել են փրկիչ, որը կպաշտպանի իրենց այդ մութ ուժերից, Գերմանիային կվերադարձնի երբեմնի փառքը։

«Գունավոր հեղափոխությունների մայրը»

Հենց դրա համար էլ Բրեխտը (Բերտոլդ Բրեխտ՝ գերմանացի դրամատուրգ) ասում էր. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի»…Վերջին նման օրինակներից մեկին հանդիպում ենք ժամանակակից Ռուսաստանում։

Ինչպես հայտնի է, այս տարի կլրանա 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության տարելիցը, որը փոխել է ոչ միայն Ռուսաստանը, այլև ողջ աշխարհը, թողել իր հետքը XX դարի պատմության մեջ։ Սակայն այդ խոշոր հեղափոխության տարելիցը չի նշվում լայնածավալ միջոցառումերով, Ռուսաստանում չեն անցկացվում որևէ այլ պաշտոնական միջոցառումներ՝ մի քանի ցուցահանդեսների բացի։

Ինչպես և «Վեյմարյան Գերմանիայում», «պուտինյան Ռուսաստանում» ևս պատմությունը նույնպես սկզբից մինչև վերջ վերագրվում է և ենթարկվում գործիքավորման։

«Պուտինյան Ռուսաստանում», համաձայն նոր մեկնաբանության, Հոկտեմբերյան հեղափոխությունը նույնպես դասվում է «արտաքին ուժերի հմուտ աշխատանքին»։ Ենթադրվում է, որ հեղափոխությունից հետո գնդակահարված Նիկոլայ II-ին մանիպուլյացիայի են ենթարկել արտաքին ուժերի աջակցությամբ։

Վերջին շրջանում այդ պատճառով վերջին ցարի պատիվը վերականգնեցին և նրան նույնիսկ դասեցին սրբերի շարքը։

Պատմությունը, որը վերստին գրվում է ողջ աշխարհի աչքի առաջ, Պուտինի տեսանկյունից ծառայում է երկու նպատակի. մի կողմից ամրապնդվում է «միանձնության» և «ժողովրդի միակ առաջնորդի» մասին միֆը, մյուս կողմից նախատեսվում է, որ «արտաքին ուժերը, որոնք, ինչպես երեկ, այսօր նույնպես կփորձեն գունավոր հեղափոխություններ անել Ռուսաստանում։

Այսպիսով՝ Հոկտեմբերյան հեղափոխությունը դառնում է բոլոր «գունավոր հեղափոխությունների մայրը»։
Ժողովրդից թաքցվում է այն փաստը, որ խորհրդային հեղափոխության հիմնական շարժիչ ուժը եղել են սոցիալական արդարության որոնումները։ Որովհետև այսօր, ինչպես երեկ, սոցիալական անհավասարությունը նույնպես պահպանվում է։

Հոդվածագիրը մեջբերում է օրերս Moscow Times-ում հրապարակված մի հոդված, որում ասվել է, որ ՌԴ բնակիչների մոտ 40 տոկոսը դեռևս չի կարողանում լիարժեքորեն ապահովել իր բազային կարիքները։

Հիստերիա պատմության շուրջ

Այդ պատճառներով հեղափոխական Ռուսաստանի 74-ամյա պատմությունը ծածկված է ծանր վարագույրով։ Դրանից ասես աքցանով դուրս են հանվում միայն հատվածներ Ստալինի միանձնյա կառավարման մասին, որոնք ծառայում են «կայուն և մեծ Ռուսաստանի գաղափարին»։

Մինչդեռ Ստալինի՝ մարդկության դեմ հանցագործություններն անհետանում են դպրոցական դասագրքերից, արյունոտ բռնապետի իմիջը լրացվում է կոնտենտով «այն եզակի հերոսի մասին, որը հաղթանակ է տարել նացիզմի նկատմամբ»։

Երբ դրան հավելում ենք հեղափոխության առաջ Պուտինի ունեցած անտանելի վախը, հասկանալի է դառնում, թե ինչու է «1917 թվականի հոկտեմբերը» արժանանում միայն ցուցահանդեսների և ակադեմիական քննարկումների, եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում