2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկմանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը իր ելույթում ընտրական իրավունքը բնորոշեց որպես շուտ փչացող իրավունք. «Եթե ուշացնում ես դրա պաշտպանությունը, այլևս հնարավորություն չի լինում այն վերականգնելու»:
«Հայաստանում ընտրական իրավունքի առանձնահատկությունները Հայաստանում բացառապես բացասական հետևանք են ունենում քաղաքական փոքրամասնության համար: Եվ սա խախտում է արդարության սկզբունքը»,- հայտարարեց պատգամավորը:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ չկա դեպք, որ ընտրվելու իրավունք ունեցող սուբյեկտի իրավունքը ընտրություններից հետո վերականգնված լինի. «Ընտրական պրոցեսները չպիտի լինեն ականապատ դաշտ քաղաքական փոքրամասնության կամ քաղաքացիական հասարակության համար: Մինչդեռ միշտ ականի վրա պայթել է քաղաքական փոքրամասնությունը կամ քաղհասարակությունը: Իշխանությունը այս ականապատ դաշտը ստեղծել է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը կամ քաղաքացիական հասարակությունը երբեք դրանով չանցնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: