Ազգային ժողովը քննարկում է 2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց. «ՀՀԿ-ն հայտարարել է, որ ստացել է ժողովրդի վստահության քվեն: Սակայն ի՞նչ են ստացել իրենք և ինչպե՞ս: Երևանի ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը ահազանգեր ստացվեցին, որ ՀՀԿ բոլոր շտաբներում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ: Սա առաջին անգամը չէր, բայց այդ ժամանակ մեզ հաջողվեց ձեռք բերել կոնկրետ ապացույցներ»:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց փաստաթղթերի փաթեթ, որը դուրս էր բերվել ՀՀԿ շտաբից. «Մուկուչյանը մամուլի այս հրապարակումը չի տեսել. քաղաքական տեսողության խնդիր է: Ասում է՝ սա ԱԺ ընտրություններին չի վերաբերում: Սա կոնկրետ ընտրության մասին չէ. սա հանցավոր խմբի և հանցավոր կազմակերպության գործունեության մասին է: Այդ հանցավոր կազմակերպության անունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն է, և այդ կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: