Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արցախը ո՛չ Քոչարյանն է, ո՛չ էլ Սարգսյանը

Արցախի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն ըստ էության հրաժարվում են խոսել ԼՂՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ ասելով, թե ամեն բան որոշվում է Երևանում: Նրանց գնահատականը, դժբախտաբար, մոտ է իրականությանը, և, օրինակ, կասկած չկա, որ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի երրորդ առաջադրման հարցը որոշվել է Երևանում՝ Սերժ Սարգսյանի մակարդակով:

Այս հանգամանքը կասկածի տակ է դնում ԼՂՀ-ի սեփական քաղաքականությունն ունենալու իրավունքը և առհասարակ հեղինակազրկում է հայկական երկրորդ հանրապետության քաղաքական համակարգը, իշխանություններին:

Հայաստանի և Արցախի մեկ համակարգի մաս լինելը, ընդհանուր հայրենիք լինելու գաղափարը չպետք է հանգեցներ ԼՂՀ-ում պետական և քաղաքական կյանքի դեգրադացիային: Հատկապես ներքին քաղաքականության, հայկական ընդհանուր օրակարգի ձևավորման և ԼՂ խնդրի կարգավորման հարցերում Արցախի իշխանությունը և հասարակությունը պետք է ունենան ընդգծված սուբյեկտայնություն, սեփական տեսակետ, այն առաջ տանելու կամք և վճռականություն:

ԼՂ խնդրի միջազգային ընկալման, ինքնորոշման իրավունքի գաղափարի գերակայության տեսանկյունից համարժեք չի ընկալվում Արցախի սուբյեկտայնության նվազեցման այն քաղաքականությունը, որ վարվում է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Եթե Հայաստանի նախագահները ծագումով ղարաբաղցիներ են, ապա դա նրանց քաղաքական, իրավական, բարոյական իրավունք չի տալիս իրենց անձը նույնացնելու Արցախի հետ՝ նրա սուբյեկտայնությունը կասկածի տակ դնելու գնով: Ռոբերտ Քոչարյանի այդ արկածախնդրությունը հասցրեց նրան, որ 1998թ.-ից հետո Արցախը դուրս մղվեց կարգավորման բանակցային գործընթացից, ինչն անխուսափելիորեն հանգեցրեց հակամարտության ձևաչափի տրանսֆորմացիային, բովանդակության ձևախեղմանը:

Երբ Հայաստանը միջնորդներից, միջազգային հանրությունից պահանջում է Արցախին վերադարձնել բանակցային գործընթաց՝ պնդելով, որ առանց գործընթացին նրա լիարժեք մասնակցության հնարավոր չէ հակամարտության լիարժեք կարգավորում, սակայն ԼՂՀ պետական և քաղաքական կյանքն ամբողջովին ենթակա է դարձնում հայաստանյան համակարգին, ապա Երևանի միջազգային պահանջները կորցնում են իրենց լեգիտիմությունը՝ նույնիսկ չարժանանալով լուրջ քննարկման:

Արցախը ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ էլ Սերժ Սարգսյանը, այլ այնտեղ ապրող ժողովուրդը, ով ինքնուրույն իշխանություն ձևավորելու և իր ճակատագիրը որոշելու իրավունք ունի:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում