Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել գոհարեղենի Masterpiece տոնավաճառից 3 միլիոն ստերլինգ ընդհանուր արժողությամբ զարդերի գողության կապակցությամբ, հայտնում է The Art Newspaper-ը:
Զարդերը գողացվել են շվեյցարական հայտնի «Պողոսյան» գոհարավաճառի տաղավարից:
Առայժմ ոստիկանությանը չի հաջողվել գտնել գողությանը ականատես որևէ վկայի: Նշվում է, որ տոնավաճառում անվտանգության 24-ժամյա համակարգ է գործում, ներառյալ հսկողության տեսախցիկները:
Այս տարի 44 հազար այցելու ունեցած տոնավաճառի ներկայացուցիչը հայտնել է, որ Masterpiece-ը համագործակցում է ոստիկանության հետ: