Ամերիկյան Tesla ավտոմեքենաշինական ընկերությունը սկսել է ամենամատչելի մոդելի՝ Model 3-ի սերիական արտադրությունը։
Ընկերության ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հրապարակել է առաջին էլեկտրամեքենայի լուսանկարները:
Նորույթը կարժենա սկսած 35.000 դոլարից, ինչը 2.5 անգամ ավելի էժան է Model S-ից:
Tesla-ի բյուջետային տարբերակն ունենալ ցանկացողների 400.000 հոգանոց հերթ է գոյացել: Մեքենայի նախնական պատվերները սկսել են ընդունվել 2016թ. գարնանից: