Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը CBS News-ի եթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը տանուլ է տալիս պատերազմն Աֆղանստանում։
«Մենք չունենք ռազմավարություն։ Մենք պարտվում ենք։ Երբ դու չես հաղթում, դու պարտվում ես։ Իսկ Աֆղանական ազգային բանակն անընդունելի կորուստներ է կրում»,-նշել է Մաքքեյնը։
Սենատորը Աֆղանստանում ԱՄՆ անհաջողությունների պատճառը տեսնում է Սպիտակ տան գործողություններում։
«Նրանք պետք է միավորվեն, հայտարարեն ռազմավարության մասին։ Դա, ի դեպ, պետք է անի նախագահը»,-ընդգծել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը հայտնել էր ընթացիկ տարում Աֆղանստանում իրավիճակի վատթարացման մասին։