Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կարասը կոչ է անում աջակցել ազգային արտադրողներին

Օրերս Կարասը մեկնարկել է հայ արտադրողների աջակցման մեծածավալ ծրագիր, որի նպատակն է հորդորել է ՀՀ բնակիչներին գնել հենց հայկական ծագում ունեցող ապրանքներ: Այս կապակցությամբ ներկայացնում ենք ցանցի տնօրինության ուղերձը հանրությանը.

Օրեցօր հայ արտադրողների թիվը շատանում է տարբեր ոլորտներում, սակայն հայկական ապրանքների ուղղությամբ պահաջարկի ավելացման միտումներն աննկատելի են: Մենք կարծում ենք, որ տեղական արտադրանքը, շատ դեպքերում թերագնահատվում է կամ անտեսվում, ձեռնարկությունները և գործարանները մեծ կորուստներ են կրում, նույնիսկ որոշները փակվում: Հետևաբար, մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը, ինչն էլ հանդիսանում է արտագաղթի պատճառներից մեկը:

Այս հարցին ուշադրություն է պետք դարձնել ոչ միայն սպառողներին, այլև առևտրային ցանցերի և խանութների ղեկավարներին, քանի որ շատ դեպքերում Հայաստանյան շուկայում արտադրվող ապրանքները մրցունակ են գնի և որակի հարաբերակցության մեջ:  Ճիշտ կլիներ հատուկ առանձնացնել հայկական արտադրանքը խանութներում, այդ թվում, գյուղատնտեսական ապրանքները՝ հեշտացնելով ընտրությունն ի օգուտ տեղականի: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ այսօր շատերն են փորձում աջակցել հայ արտադրողներին, սակայն վերջիններս հանրության էլ ավելի մեծ ուշադրության կարիքն ունեն:

Հենց այս պատճառով էլ Կարասի թիմով, որոշում ընդունեցինք կազմակերպել այս նախաձեռնությունը և հանրության ուշադրությունը սևեռել այս կարևոր խնդրին:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ խնդրի պատճառներից մեկը նաև այն է, որ հանրության մեծ մասը բավականաչափ լավ չի ճանաչում հայ արտադրողներին և իրենց ստեղծած ապրանքները, քանի որ ի տարբերություն արտասահմանյան ընկերությունների, տեղական  արտադրողները մեծ բյուջեներ չունեն խթանման արշավների կազմակերպման համար: Այս պատճառով, ծրագրի շրջանակներում, մեր ցանցի թիմն այցելել է տասնյակից ավելի հայկական ձեռնարկություններ, գործարաններ և գյուղատնտեսական միավորումներ՝ մոտիկից  ծանոթանալով նրանց գործունեությանը:

Այցելությունների հիման վրա, եկող երկու ամիսների ընթացքում ցանցն իր օնլայն գովազդային հարթակներում ծանոթացնելու է հանրությունը մի շարք տեղական արտադրողների և իրենց ստեղծած ապրանքների հետ: Եվ եթե կան տեղական արտադրողներ, ովքեր նույնպես կցանկանան, որպեսզի մենք պատմենք իրենց մասին, ապա կարող են ուղարկել իրենց նկարները [email protected] էլ.հասցեին:

Այս արշավի ընթացքում, մենք կոչ ենք անում նաև մնացած գործարարներին բարձրաձայնել այս խնդրի մասին իրենց սոց. ցանցերում և պատմել հայ արտադրողների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում