Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ծիրանօրհնեքի արարողությամբ ազդարարվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց փառատոնի ավանդական և կարևոր միջոցառմամբ՝ ծիրանօրհնեքով, որի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի այն անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում: Ծիրանօրհնեքը գեղեցիկ երաժշտական կատարումներով զարդարեց Անդրանիկ սարկավագի ղեկավարած երգչախումբը: Մասնակցեցին փառատոնի կազմակերպիչները, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Շատ եմ կարևորում այս միջոցառումը, քանի որ այն Հայաստանի նշանակալի մշակութային իրադարձություններից է, որն իր ուրույն տեղն ունի այս դաշտում: Կարծում եմ, որ մեր երկիրը, մեր ավանդույթներն ու սովորույթները աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցը նաև արտերկրի ֆիլմերը մեզ մոտ ցուցադրելն է: Այս փառատոնը տալիս է այդ հնարավորությունը: Ուրախ եմ, որ կինոփառատոնը բացվում է ծիրանօրհնեքի գեղեցիկ հայկական արարողությամբ»,-ասաց փառատոնի հյուր, Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Հույս ունեմ, որ մեզ համար դժվար չի լինի ճիշտ ընտրել արժանի ֆիլմերը, քանի որ բոլորն էլ լավն են ու հետաքրքիր. Կարծում եմ` կտեսնենք հզոր կինոնկարներ»,-ասաց Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

Ծիրանօրհնեքը մեծ խնդությամբ ընդունվեց բոլոր ներկաների կողմից: Երգչախմբի անդամները օրհնված միրգը բաժանում էին հյուրերին, անցորդներին ու հաճելի օր մաղթում նրանց:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում