Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Սերժ Սարգսյանը միանձնյա վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը: Կոնֆերանսի 114 պատվիրակներից ներկա էին 95-ը: Ֆեդերացիայի 2013-17 թվակաների աշխատանքային հաշվետվությամբ հանդես եկավ Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ հանրապետության մարզերում առկա խնդիրներին` առաջարկելով Արարատի մարզում բացել շախմատային դպրոց: Բացթողումներից մեկը առաջին տեղակալը համարեց նաև ակումբային առաջնության բացակայությունը: Ձեռքբերումներից Լպուտյանն առանձնացրեց այն, որ վերջին 4 տարիներին միջազգային մրցաշարերում շախմատիստները նվաճել են 120 մեդալ, որոնցից 67-ը՝ ոսկե:

Ելույթներով հանդես եկան նաև վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, պատվիրակներ: Այնուհետ պատգամավորներն անցան ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրությանը. Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միանձնյա վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Աշխատելու ենք, որպեսզի Ֆեդերացիայի հաջորդ կոնֆերանսին շախմատում ունենանք նոր հաջողություններ: Համոզված ենք, որ մենք 5 նոր շախմատի դպրոց ենք ունենալու մեր մարզերում: Մենք ուղղակի պարտավոր ենք մինչև հաջորդ կոնֆերանս աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում ունենալ 5 գրոսմայստեր: Ժամանակն է նաև, որ ունենանք շախմատի գիտահետազոտական ինստիտուտ»,-ասաց ՀՀ Նախագահը:

Ընտրվեցին նաև Ֆեդերացիայի նախագահությունը և վերստուգիչ հանձնաժողովը: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում