Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Ավարտվել է միասնական քննությունների II փուլը․ անբավարար ստացողներն ավելի շատ են, քան առաջին փուլում

Միասնական քննությունների երկրորդ փուլում դիմորդները հանձնել են քննություն հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, ֆիզիկա, օտար լեզու, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա և հայոց պատմություն առարկաներից։

Առաջին փուլի արդյունքների համեմատ՝ երկրորդ փուլի ընդհանուր արդյունքները բավականին ցածր են։ Մասնավորապես՝ ռուսաց լեզու առարկայից անբավարար են ստացել դիմորդների 44 %-ը, իսկ ամենաբարձր միավորն այս առարկայից եղել է 17, որը ստացել է ընդամենը մեկ հոգի, մնացածները ստացել են 7․5-13 միավոր, հայոց լեզու և գրականությունից՝ 30 % անբավարար, իսկ միջին միավորը եղել է 10-ը, ֆիզիկայից անբավարար են ստացել մոտ 50 %-ը, իսկ միջին միավորը եղել է 9-ը, օտար լեզուների միջին միավորը՝ 11․5, իսկ անբավարար ստոցողների քանակը՝ մոտ 20 %, կենսաբանություն առարկայից՝ միջին միավորը 10․7 է, 3 դիմորդ ստացել է 20 միավոր, իսկ անբավարար ստացողների թիվը կազմել է 29․5 %, մաթեմատիկայից միջին միավորը եղել է 9.7 բալ, առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը 2 դիմորդ, իսկ անբավարար ստացողների քանակը՝ 40 %։

Երկրորդ փուլի նման պատկերն ու հատկապես անբավարարների մեծ տոկոսը ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը պայմանավորում է դիմորդների պատրաստվածության ցածր մակարդակով։

Հիշեցնենք, որ երկրորդ փուլում քննություն հանձնում են հիմնականում բանակից զորացրված երիտասարդները, քոլեջների և միջին մասնագիտական հաստատությունների դիմորդները և արտերկրից եկած մեր հայրենակիցները, ովքեր ուզում են ուսումը շարունակել Հայաստանում։

«Ընդհանրապես միշտ էլ երկրորդ փուլի արդյունքներն ավելի ցածր են եղել, քան առաջին փուլինը, իսկ նախորդ տարվա երկրորդ փուլի համեմատ այս տարի էլ պատկերը գրեթե նույնն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց ԳԹԿ տնօրենը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ երկրորդ փուլի համար հայտարարագրվել է 981 դիմորդ, որոնցից 200-ն առաջին փուլին չմասնակցած դիմորդներն են, ովքեր տարբեր պատճառներով չէին կարողացել ներկայանալ քննությանը։

«Յուրաքանչյուր առարկայից էլ եղել են բացականեր, քանի որ կան դիմորդներ, ովքեր մի քննությունն անբավարար ստանալու պարագայում, այլևս չեն ներկայանում մյուս քննություններին»,- ասաց Արա Իսպիրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում