Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, ինչպես նաև Հայկ Միսակյանը հյուրընկալվեցին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է բազմաբնույթ հարցեր: Հանդիպումն ուղղված էր Կիոկուշին կարատեի առավել զարգացմանը, ինչպես նաև հետագա համագործակցության ընդլայնմանը: