Կալիֆորնիայում գործող ստարտափերից մեկը ներկայացրել է իր տեսակի մեջ բացառիկ ավտոբուս, որը երթևեկելու է Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո ընկած ճանապարհով՝ հնարավորություն տալով ուղևորներին ճամփորդել լյուքս դասի պայմաններում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երկհարկանի ավտոբուսն այնքան լավ պայմաններ ունի, որ այն կարելի է 5-աստղանի անվանել:
Sleepbus կոչվող ավտոբուսով երթևեկելու համար հարկավոր է վճարել 115 դոլար: Դրա դիմաց ուղևորներից ամեն մեկին կտրվի հյուրանոցային տիպի հարմարավետ մահճակալ ու դրան կից լյուքս դասի այլ հարմարություններ:
Ընդհանուր առմամբ, ավտոբուսում կա 24 մահճակալ, լոգասենյակներ, անձնական հանգստի գոտի, Wi-Fi կապ: Բացի այդ, ավտոբուսում կան հատուկ օգնականներ, որոնք սպասարկում են ուղևորներին: