Չինական Wanda Group մեդիա կորպորացիան մտադիր է ընդլայնել իր ներկայությունը ամերիկյան շուկայում՝ գնելով մի քանի նոր ակտիվներ, որոնք կապակցված են ժամանցային ինդուստրիայի, առաջին հերթին կինոյի ոլորտի հետ, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Թե հատկապես ինչ ընկերությունների մասին է խոսքը՝ չեն նշում։
Նշենք, որ Wanda Film Holding Co կորպորցիայի ստորաբաժանումը 2017-ին գրանցել է կայուն եկամուտ, չնայած Չինաստանի կինոշուկայում նկատվող ընդհանուր լճացմանը։ Նրան է պատկանում հոլիվուդյան Legendary Entertainment-ը, նաև չինական կինոթատրոնների խոշոր ցանցեր։ Մայր ընկերությունը բազմաթիվ ակտիվներ ունի ամբողջ աշխարհում, այդ թվում Հյուսիսային Ամերիկայում։