Թուրինյան Camal դիզայներական ստուդիան արտասովոր նախագիծ է ներկայացրել` ապագայի էլեկտրամեքենա, որը նաև ձիերի է օգտագործում որպես այլընտրանքային ուժային համակարգ:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, իտալական նորույթն ստացել է Viva անվանումը: Հեղինակների մտահղացմամբ` ընթացքի ժամանակ ձիերի օգնությամբ մեքենան լիցքավորում է մարտկոցները: Իսկ երբ ձիերը հոգնեն, մեքենան կգործարկի էլեկտրաշարժիչը: Միևնույն ժամանակ նշվում է, որ այն կարող է ինքնուրույն ընթանալ` բացառապես սեփական էլեկտրաէներգիայի հաշվին:
Արտաքինից կոնցեպտն այնքան էլ նման չէ ավտոմեքենայի: «Թափքն» իրենից ֆուտուրիստական պարկուճ է ներկայացնում: Այն 7 մետր երկարություն ունի, 2.5 մետր լայնություն և երկու մետր բարձրություն:
Սրահը նախատեսված է 4 ուղևորի համար և նմանակում է երկու դեմ-դիմաց տեղադրված բազմոցներով սենյակի: