Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ժնևի Գրան Պրիի երկրորդ տուրում հաղթանակ է տոնել:
Գրան Պրիի երկրորդ տուրում Արոնյանը սևերով հաղթել է Դմիտրի Յակովենկոյին: Այս հաղթանակից հետո Արոնյանն ունի 1․5 միավոր և կիսում է 2-7-րդ տեղերը, իսկ առաջատարը Թեյմուր Ռաջաբովն է 2 միավորով: