Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Տեղի ունեցավ Պուտինի և Թրամփի առերեսումը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, որին մասնակցել են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Թիլերսոնն ու Լավրովը: Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ անգամ համապատասխան մասնագետները քննարկում էին հանդիպման սենյակի դիզայնի կան սեղանին դրված ծաղկային կոմպոզիցիայի խորհուրդը:

Հանդիպումը, որը տևեց սպասվածից երկար` երկու ժամից ավելի, տեղի էր ունենում ռուս-ամերիկյան աննախադեպ ճգնաժամի ֆոնին, երբ երկու երկրների հարաբերությունները գտնվում են Սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա: ԱՄՆ-ում շարունակվում է հետաքննությունը Թրամփի թիմի և ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր գաղտնի հարաբերությունների և ամերիկյան վերջին ընտրությունների վրա դրանց հնարավոր ազդեցության թեմայով: Մյուս կողմից, Ուկրաինայում և Սիրիայում բախվում են երկու պետությունների կենսական շահերը:

Այսօրվա հանդիպման նախորդ օրը Թրամփը Լեհաստանում քննադատել էր Մոսկվայի ապակայունացնող քաղաքականությունն Ուկրաինայում և Սիրիայում: Պուտինը, իր հերթին, Քսանյակի մեկնարկած գագաթնաժողովի առաջին նիստերից մեկում քննադատել է Թրամփի արտաքին առևտրային քաղաքականությունը:

Այսօրվա հանդիպման մեկնարկին Թրամփն ու Պուտինը հույս են հայտնել, որ իրենց երկխոսությունը ռացիոնալ մեկնարկ ու շարունակություն կունենա: Ավելի պերճախոս է եղել ԱՄՆ նախագահ Թրամփը, որը ասել է, թե ինքը մեծ պատիվ է համարում Պուտինի հետ Համբուրգում լինելը:

Հանդիպման ավարտին` դրա վերաբերյալ որոշ մանրամասներ է հաղորդել արտգործնախարար Լավրովը` նշելով, որ այն կառուցողական է եղել: Պուտինն ու Թրամփը հանգամանալից քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում, Սիրիայում և Ուկրաինայում: Մասնավորապես, նախագահները համաձայնության են եկել հուլիսի 9-ից հրադադար հաստատել Սիրիայի հարավ-արևմուտքում: Սա արդեն բավականին լուրջ առաջընթաց է, սակայն, թերևս, այս հանդիպման միակ առարկայական ձեռքբերումն է. մնացած խնդիրներում Թրամփն ու Պուտինն ավելի շատ վերահաստատել են բարի մտադրությունները` հասնելու փոխադարձ շահավետ պայմանավորվածությունների:

Նման հանդիպումների մանրամասներն իմացվում են ավելի ուշ, կամ ավելի ճիշտ` մենք ականատեսն ենք լինում հանդիպումների արդյունքներին, որոնք արձանագրվում են տարբեր տարածաշրջաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում