Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Արևմուտքի քաղաքական մեսիջին՝ իշխանության մուլտիպլիկացիոն պատասխանը

Նախօրեին Երևանում քննարկվում էր Հայաստանի ԵՏՄ անդամակցության երկու տարին, արդյունքները: Այդ քննարկման համար Երևան էին ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանցի նախարար Վալովայան, որը Հայաստանում հայտարարում էր, թե ինչպիսի տպավորիչ արդյունքներ է ձեռք բերել Հայաստանը, օրինակ, արտահանման ոլորտում՝ 50 տոկոսով ավելացել է արտահանումը ԵՏՄ երկրներ: Հայաստանի ներկայացուցիչ նախարար, ի դեպ կիսելովյան Գրիբոյեդով տխրահռչակ ակումբի անդամ Կարինե Մինասյանն էլ ներկայացնում էր, թե ինչպես են լուծում հայ գործարարների համար առաջացած խնդիրները: Դե իսկ 180 միլիոնանոց շուկայի մասին հայաստանցի նախարարների հայտարարությունները, այսպես ասած, առանց մեկնաբանության: Այդուհանդերձ, ընդհանուր երևույթի մեկնաբանության տեղ կա, ընդ որում՝ հետաքրքիր տեղ:

Ինչո՞ւ էին Երևանում հանկարծ որոշել կազմակերպել ԵՏՄ անդամակցության երկու տարիների արդյունքի քննարկում, առավել ևս, երբ ակնհայտ է, որ այդ արդյունքը, մեղմ ասած, գոյություն չունի առնվազն այն ծավալով, որպեսզի կարիք չլինի համոզել, որ արդյունք կա: Բայց մյուս կողմից,  որքան փորձում են համոզել, թե արդյունք կա, այդքան վիճակը ոչ թե համոզիչ, այլ զավեշտալի է դառնում: Իսկ կոնկրետ քննարկումն ընդհանրապես զավեշտալի էր դարձել այն հայտարարությունների ֆոնին, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հնչում էին վերջին շաբաթներին և օրերին  էներգետիկ ոլորտում ներդրումային հեռանկարների մասին: Դրանց հեղինակներն էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, այսօր հայտարարություններ է արել Հայաստանում Եվրամիության գրասենյակի ղեկավար դեսպանը:

Ցանկն իսկապես պատկառելի է, պատկառելի են ներդրումային ներուժի մասին հայտարարությունները, որոնք ուղղակի շատ հստակ և կոնկրետ քաղաքական մեսիջներ են Հայաստանի տնտեսության զարգացման, էներգետիկ անկախության և պարզապես ինքնիշխանության վերաբերյալ: Ընդ որում, ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն հակադրվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, դեսպաններից որևէ մեկը նույնիսկ չի էլ ակնարկել այդ մասին, նույնիսկ թեթև չի շոշափել այն հարցը, որ Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ է, խնդիր և այլն: Ընդամենը եղել են շատ կոնկրետ քաղաքական մեսիջներ, շատ կոնկրետ քաղաքական հայտարարություններ տնտեսական հեռանկարների մասին: Եվ ահա այդ ֆոնին՝ Հայաստանի իշխանությունը տևական ժամանակ լռում է և հանկարծ կազմակերպում է քննարկում ԵՏՄ անդամակցության արդյունքների մասին, ասելու համար, թե ահա ինչպիսի արդյունքներ ենք արձանագրել ԵՏՄ-ի շնորհիվ:

Շատ կոնկրետ ներդրումային հեռանկարների վերաբերյալ քաղաքական հայտարարություններին վերացական թվային վիճակագրական պատասխաններ, որոնք բացի վիճակագրական մանիպուլյացիաներից, որևէ այլ շոշափելի բան իրենց մեջ չեն պարունակում, հակառակ դեպքում կարիք չէր լինի, որ ԵՏՄ տնտեսական արդյունքը ներկայացնեին Կարինե Մինասյանն ու Տատյանա Վալովայան՝ այդ արդյունքը ներկայացված կլիներ Հայաստանի տնտեսության վիճակով, Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի փոփոխության տեսքով՝ թեկուզ փոքր հեռանկարների իմաստով: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի իշխանությունն արձագանքեց էներգետիկայի ոլորտում ներդրումային հեռանկարների մասին բավականին հստակ քաղաքական մեսիջներին, ոչ պակաս հստակ մուլտային մեսիջով՝ «Թաիթի, Թաիթի, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում