Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ադրբեջանը չխցկվեց, բայց չի սսկվում. գնդակը հայկական դաշտում է

Հուլիսի 4-ից արցախա-ադրբեջանական սահմանի լարումն արժանացավ բավականին բուռն միջազգային արձագանքի, միայն երկու հայտարարություն են տարածել Մինսկի խմբի համանախագահները, առանձին անդրադարձեր են կատարել համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները, ՄԱԿ-ը, եվրոպական կառույցները: Այդ ամենը հուշում է, որ իրավիճակի լարման հերթական դրվագը միջազգային կառույցներին մտահոգել է բավականաչափ: Ի՞նչն է եղել դրա պատճառը, դժվար է ասել, գուցե ընդամենն այն, որ եղել են քաղաքացիական զոհեր, իսկ գուցե նաև այն, որ տեղի է ունեցել ավելի խորքային ինչ-որ բան: Համենայնդեպս, այդ առումով ուշագրավ է այն, որ հուլիսի 5-ից երկու օր անց երկրորդ հայտարարությունը տարածեցին Մինսկի խմբի համանախագահները, ըստ որում բավականին ուշագրավ շեշտադրումներով: Նրանք խոսում են «սադրիչ գործողության» մասին, որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի:

Այսինքն՝ չի նշվում սադրողի անունը հասցեական, սակայն շատ հստակ է, որ հայտարարության սլաքը ուղղված է Ադրբեջանին, և գոնե տողատակի իմաստով այստեղ ոչ ոքի համար չկա անհասկանալի բան և համանախագահներն ու հակամարտ կողմերը այդ իմաստով «միմյանցից գաղտնիք չունեն»: Մյուս կողմից, չնայած բազմաթիվ հայտարարություններին, Ադրբեջանը փաստորեն շարունակում է իրավիճակը պահել լարված, և հրադադարի խախտումները, այն էլ հրետանու կիրառմամբ, շարունակվել են նաև հուլիսի 7-ին: Ընդ որում խորհրդանշական է, որ լարվածությունը զուգորդվում է Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի հետ, մասնավորապես դրա շրջանակում սպասվող Պուտին-Թրամփ հանդիպման, որը առաջինն է լինելու այս երկու գործիչների միջև: Այստեղ քննարկվող հարցերի օրակարգը կազմելու են Սիրիան, Ուկրաինան, Հյուսիսային Կորեան: Ադրբեջանն իհարկե շատ կցանկանար, որ այստեղ լիներ նաև Արցախը, որովհետև եթե լիներ Արցախը, ապա միայն Ադրբեջանի համար նպաստավոր շեշտադրումով, այսինքն՝ Արցախն այդ մակարդակի օրակարգում կարող է լինել միայն ներկայիս իրավիճակում ինչ որ բան փոխելու, այսինքն՝ ստատուս-քվոն փոխելու շեշտադրումով:

Իսկ դա Բաքվի համար նվազագույն շեշտադրում է, որը կօգնի դուրս գալ ապրիլին ռազմական գործողությամբ ստատուս-քվոն փոխելու անհաջող ջանքից հետո ստեղծված փակուղուց: Բայց Պուտինի և Թրամփի օրակարգում Արցախի խնդիր չկա, հետևաբար ստացվում է, որ առնվազն միջնորդ տերությունների օրակարգում չկա Ադրբեջանը փակուղուց դուրս բերելու խնդիր: Ավելին, դա Բաքվի համար բերում է բավականին բացասական սպասումներ Պուտին-Թրամփ հանդիպումից հետո մի քանի օր անց սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման առումով, որը տեղի է ունենալու համանախագահների միջնորդությամբ: Ադրբեջանի համար ըստ ամենայնի հույժ կարևոր է եղել այդ հանդիպումից առաջ փոխել օրակարգը, փոխել արցախյան խնդրում աշխարհաքաղաքական մթնոլորտը, օգտվելով Մեծ Քսանյակի գագաթնաժողովի և մասնավորապես դրա շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման առիթից, այլ կերպ ասած՝ հույս ունենալով «խցկվել» այդ հանդիպման օրակարգ: Ըստ ամենայնի հենց այդ պատճառով Ադրբեջանը շարունակում է կրակել մի քանի օր, չնայած հուլիսի 4-ի սադրանքին միջազգային արձագանքը Բաքվին բավական թափանցիկ մեսիջ էր, որ «խցկվելու» փոխարեն Բաքուն պետք է մտածի «սսկվելու» մասին:

Սակայն սա իհարկե ունի մասշտաբային նշանակություն, կամ այլ կերպ ասած՝ Բաքվին հորդորում են «սսկվել» լայնամասշտաբ հավակնությունների իմաստով, իսկ «մանր խուլիգանության» առումով, որ Բաքուն թույլ է տալիս առաջնագծում զինվորների և փաստորեն նաև սեփական խաղաղ բնակչության կյանքի հաշվին, միջազգային օրակարգից բացակայում է արդեն ոչ թե այսպես ասած հրատապության կամ փոփոխության անհրաժեշտության բացակայության, այլ պարզապես անկարևորության պատճառով, մանր խնդիր լինելու պատճառով: Եվ այստեղ արդեն գնդակը հայտնվում է հայկական կողմում, պահանջելով դիվանագիտական և քաղաքական հմուտ խաղարկում: Ադրբեջանը փորձելով ուղղել ապրիլյան սխալը, ըստ էության գործում է նորանոր սխալներ: Կարճաժամկետ իմաստով հայկական կողմը դրանք կարողանում է վերածել քաղաքական, դիվանագիտական կապիտալի, մասնավորապես հասնելով նվազագույն անհրաժեշտ շեշտադրման՝ որ բանակցությունը բացարձակապես անիմաստ է, եթե այն Ալիևի համար ընդամենը սահմանում շանտաժի և սպանությունների քաղաքականությունը ծածկելու միջոց է: Սակայն ակնհայտ է, որ երկարաժամկետ իմաստով Հայաստանի դիվանագիտությունը դեռևս ունի Ադրբեջանի փակուղին և սխալները կապիտալիզացնելու խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում