Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ունենք երեք վիրավոր. Արցախում փաստացի պատերազմ է

Այսօր առավոտվանից սկսած հակառակորդն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Սա այն է, ինչի մասին կանխատեսել էինք: Հայ-ադրբեջանական շփման գծում այլևս չեն գործում հրադադարի պահպանման միջազգային երաշխիքները, Ադրբեջանը համարում է, որ աշխարհում ստեղծվել է բարենպաստ միջավայր ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն փոխելու համար: Սրան հավելենք նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության հետևողական մատակարարումը, ինչը նոր պատերազմ սանձազերծելու քաղաքական քարտ բլանշ է: Բաքուն ակնհայտորեն բանը տանում է լայնածավալ պատերազմի, որն իրականություն կդառնա, եթե առաջիկա ժամերի, օրերի ընթացքում չարժանանա միջազգային կոշտ հակազդեցության: Դրա հնարավորությունը, անկեղծ ասած, սահմանափակ է, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ հակադրությունը հույսեր չի թողում, որ գործ կունենանք կոնսոլիդացված դիրքորոշման հետ միջազգային որևէ ձևաչափում կամ տարածաշրջանում: Այս առումով` պետք չէ ավելորդ ակնկալիքներ ունենալ նաև Պուտին-Թրամփ այսօրվա հանդիպումից:

Մյուս կողմից` հայկական դիվանագիտությունը զուրկ է ինքնաբավությունից ու կրեատիվությունից, և դժվար է Նալբանդյանի գերատեսչությունից սպասել ոչ ստանդարտ ու համարձակ լուծումներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ միջազգային դիրքորոշման վրա:

Իհարկե, սա չի նշանակում, որ չպետք է դիվանագիտական բոլոր հարթակներն օգտագործել լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար: Եթե նույնիսկ դա հնարավոր լինի, մաշեցնող պատերազմի հեռանկարից խուսափել չենք կարող: Նման իրավիճակում` ինչքան էլ հույսներս դնենք քաղաքականության ու դիվանագիտության, միջազգային հնարավոր աջակցության վրա` մեր անվտանգության հիմնական երաշխիքը մնում է բանակը, որը, թերևս, եզակի պետական կառույցն է, որը կանգնած է Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության և անվտանգության ապահովման դիրքերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում