Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ոչ, պատերազմին այսպես չեն նախապատրաստվում. Ալեքսանդր Իսկանդարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

– Պարոն Իսկանդարյան, ռազմական վերջին բախումները արցախա-ադրբեջանական շփման գծում, այդ թվում հուլիսի 4-ի իրադարձությունները, Ձեր կարծիքով, ունեն ինչ-որ առանձնահատկություններ, նորություններ ռազմական, քաղաքական կամ դիվանագիտական առումով:

Ես նմանատիպ մի բան սպասում էի: Այստեղ մի քանի շերտեր կան: Անցել է ավելի քան մեկ տարի 2016 թ. ապրիլյան էսկալացիայից: Նմանատիպ էսկալացիաները միշտ մի օրենք ունեն՝ այդ հարձակումների կա՛մ որակն է ցածր լինում, կա՛մ էլ այն իրագործելիս՝ մտածում են տակտիկական, ոչ թե ստրատեգիական խնդիրներ լուծելու մասին: Դրանից հետո առաջանում է որոշակի ոգևորություն երկրի ներսում, և այն եղավ Ադրբեջանում: Այդ էսկալացիան Ադրբեջանում ներկայացվեց, առաջինը, որպես պատերազմ, երկրորդը՝ որպես հաղթանակ: Եվ դա բերեց որոշակի ցնծության, որի խորապատկերին հնարավոր եղավ փոխել երկրի Սահմանադրությունը, իրականացնել կառավարման համակարգի բարեփոխումները և տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել փոխնախագահի պաշտոնում, ուժեղացնել բռնաճնշումները ընդդիմության նկատմամբ և այլն: Այս էյֆորիաները արհեստական են, որոնք առաջանում են ավելի շատ մամուլի շնորհիվ, քան թե իրական պատճառներով: Ադրբեջանն իրականում չի հաղթել ապրիլյան էսկալացիայի ժամանակ, հետո սկսվում է անկումը, և մարդիկ սկսում են հիասթափվել, հուսահատվել, նրանց մոտ այն զգացումն է, որ 1994-ից ի վեր կորցրած հողեր ունեն և ոչինչ չի արվում դրանք վերադարձնելու համար: Նրանց ամեն օր ասում են, թե վաղը կհաղթենք, սա կանենք, նա կանենք, նավթ կծախենք, բոլորին կկաշառենք, կզինվենք, կվերադարձնենք, բայց ոչինչ տեղի չի ունենում: Ինչ-որ բան եղավ, ադրբեջանցիները մի քիչ ոգևորվեցին, բայց հետո նորից ոչինչ տեղի չի ունենում, հետևաբար, պետք է փորձեր ուժեղացնել կրակը: Հենց այդ պատճառով էլ ես սպասում էի, որ նման մի բան կլինի: Ավելին, անկեղծ ասած՝ ես մտածում էի, որ դա կլինի ապրիլին: Ասենք՝ ապրիլի 2-ը շատ հարմար ժամանակ էր ադրբեջանցիների համար, որովհետև այդ օրը, նախ, պատերազմական գործողությունների տարելիցն էր, երկրորդը՝ այդ օրը Հայաստանում տեղի էին ունենում ընտրություններ, և կարելի էր ռազմական հարձակումը հարմարեցնել այդ իրադարձությունների հետ, առավել ևս մենք գիտենք, որ ադրբեջանցիներն ունեն նման սովորություն: Բայց ապրիլին ոչինչ չեղավ, որովհետև հայկական զինուժը շատ արդյունավետ էր գործել պաշտպանությունում փետրվարին: Արցախցիների շատ կոշտ պատասխանը փետրվարին ադրբեջանական կողմի կազմակերպած հարձակման փորձին հանգեցրեց նրան, որ հնարավոր եղավ խուսափել նոր սրացումից ապրիլին: Բայց միևնույն է, ինչ-որ բան պետք է լիներ:

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց այս օրերին: Կարծում եմ, որ դա պատահական չէ, դրան պատրաստվել են: Ես շատ ինդիկատոր ունեմ: Օրինակ, ես հետևել եմ, թե որտեղից և ինչպես է գալիս արձագանքը ադրբեջանական աղբյուրներից: Դատելով այն աղբյուրներից, որոնցով նրանք տեղեկատվություն է տալիս բառացիորեն րոպեներ անց, ընդ որում դա տեղի էր ունենում գիշերը, և այդ աղբյուրները տարբեր երկրներից էին, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախապես պատրաստվել էր դրան: Ես չգիտեմ, թե իրականում որքան կորուստ ունի Ադրբեջանը խաղաղ բնակչության շրջանում, կամ եղել են արդյոք կորուստներ, չեն եղել, ինչ բնույթի կամ ինչպես: Դա, իհարկե, նշանակություն ունի հումանիտար տեսանկյունից, բայց քաղաքական տեսանկյունից՝ ոչ այնքան:

Ինձ թվում է, որ կարևոր պատճառներից մեկը՝ Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովն է: Ընդհանրապես դա շատ բնորոշ է մեր տարածաշրջանին, երբ գերագնահատվում է սեփական դերը համաշխարհային քաղաքականության մեջ: Շատերին թվում է, թե համաշխարհային առաջնորդները Մեծ քսանյակի հանդիպման ժամանակ նստելու և քննարկելու են Ղարաբաղի հարցը, և ի դեպ, ապրիլյան հարձակման կոնկրետ առիթն այն էր, որ պարոն Ալիևի սպասումները, ըստ երևույթին, չէին արդարացվել մինչ այդ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:

– Ի միջի այլոց, իհարկե հասկանում ենք, որ թե՛ ղարաբաղյան հարցը և թե՛ նույնիսկ մեր տարածաշրջանը երկրորդական, երրորդական հարցեր էլ չեն Մեծ քսանյակի հանդիպումների օրակարգում: Այնուամենայնիվ, ինչ-որ անդրադարձ սպասո՞ւմ եք՝ մեր տարածաշրջանի կամ ղարաբաղյան հարցի, անվտանգության խնդիրների վերաբերյալ:

– Ներեցեք, բայց ես «կբռնեմ ձեր լեզվից», որովհետև ձեր հարցում էլ զգացվում է այդ գերագնահատման հանգամանքը: Ո՛չ, այդ խնդիրները ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ և ո՛չ էլ քսաներորդ տեղում են: Ես չգիտեմ, թե ո՞ր տասնյակի ընդհանրապես ղարաբաղյան հարցը՝ հաշվի առնելով գլոբալ բնույթի այն խնդիրները, որոնք նրանք լուծում են: Այնտեղ քննարկվելու են շատ լուրջ հարցեր: Դրանցից է Աֆրիկայի հարցը: Այս հարցը քննարկվելու է համալիր, որովհետև Աֆրիկան ընդհանրապես հսկայական խնդիր է աշխարհի գլխավոր ուժերի համար: Քննարկվելու է հարցը, թե ի՞նչ անել, որ խեղճ աֆրիկացիները հնարավոր ամեն միջոցով չփորձեն անցնել Միջերկրական ծովը և հասնել Եվրոպա: Ի՞նչ անել այն մարդկանց հետ, ովքեր արդեն անցել են Միջերկրական ծովը: Խնդիրն այն է, թե որքան դա կարժենա: Խնդիրը կլիմայական փոփոխություններն են, թե դա որքան կարժենա: Եվ, իհարկե, կա Սիրիայի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի խնդիրը: Համբուրգում կլինեն առանձին, անհատական հանդիպումներ, որոնք մեծ հաշվով չեն լինի գագաթնաժողովի մասը: Օրինակ, Ռուսաստանի նախագահը նման բնույթի մոտ 11 հանդիպում ունի: Պարզ է, որ ռուս-թուրքական հանդիպման ընթացքում քննարկվելու է հիմնականում Սիրիայի հարցը: Գլոբալ հարցերից մեկը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն են: Համբուրգում կկայանա Պուտինի հանդիպումը Թրամփի հետ:

Դուք ինձ հարցնում եք՝ բացառո՞ւմ եմ արդյոք, որ հանդիպումներից մեկի ընթացքում կարող են արտաբերել Ղարաբաղ բառը: Ես ասում եմ՝ ոչ, տեսականորեն չեմ բացառում: Գուցե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը ստորակետից հետո կհիշատակի նաև Ղարաբաղի հարցը, բայց կասկած չկա, որ այդ հարցը լուրջ չի քննարկվի գագաթնաժողովի ընթացքում: Սա ոչ թե գլոբալ, այլ տարածաշրջանային խնդիր է, ընդ որում՝ տարածաշրջանի ամենակարևոր հարցը չէ:

– Պարոն Իսկանդարյան, այսպիսով Դուք գնահատում եք Ադրբեջանի գործողությունները Արցախի ուղղությամբ՝ շատ հաճախ դրանք կապելով ներքին կամ միջազգային օրակարգի, դիվանագիտական գործընթացի հետ: Բայց մեր մամուլում, հանրության մեջ կա մի պարզ ընկալում, որ Ադրբեջանի կողմից ռազմական այս սադրանքները միտված են պատերազմի նախապատրաստությանը, տանում են դեպի լայնածավալ պատերազմական գործողություններ: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

– Ես պարզապես իմ մասնագիտության ներկայացուցիչն եմ: Ես չեմ կարող խոսել՝ ելնելով այդքան ոչ-պրոֆեսիոնալ դիտանկյունից: Պատերազմ սկսելը պահանջում է անսպասելիություն: Անսպասելիությունը հսկայական և շատ կարևոր քայլ է՝ ռազմական գործողություններ սկսելու համար, հատկապես նման բնույթի ռազմական գործողությունների դեպքում: Իմաստ չկա կազմակերպել քաղաքական, լրատվական այսպիսի մեծ արշավ՝ հետո պատերազմ սկսելու նպատակով: Ընդհակառակը, պատերազմները շատ հաճախ սկսվում են բացարձակ լռության պայմաններում, որ որևէ մեկը հանկարծ չկասկածի, թե հակառակորդը պատրաստվում է հարձակվել:

Ինչպիսի՞ ինդիկատոր այն, ինչ տեղի է ունենում այսօր, կամ ի՞նչ եմ ես մտածում նման դեպքում: Ես մտածում եմ, որ լեգիտիմիզացիան տվյալ դեպքում ավելի կարևոր է, քան անսպասելիությունը: Նկատի ունեմ՝ Ադրբեջանի համար ավելի կարևոր է ցույց տալ ադրբեջանցիներին, թե սա «արդար պայքար է», որ կրկին «հայերն են սպանում», իսկ այս դեպքում խոսքը երեխայի մասին է: Սպանված երեխայի, կանանց, ծերերի կերպարն ընդհանրապես լինում է բոլոր պատերազմներում: Սրանք քարոզչական պատերազմներում փորձված կլիշեներ են: Այս ամենի նպատակն է համախմբել հասարակությանը իշխանության շուրջ, մեծացնել հիստերիան երկրում, իսկ այդ հիստերիան կառուցվել է «հրեշ հայերի» նկատմամբ թշնամանքի վրա: Դա կոչվում է լեգիտիմիզացիա: Այն կարող է օգտակար լինել՝ հետագա քայլերը, օրինակ՝ ռմբակոծումը, հրետանային հարվածները արդարացնելու համար: Իսկ լայնածավալ հարձակման համար հարկավոր է լռություն: Մեծ պատերազմին նախապատրաստվելը այն չէ, որ մարդիկ, բարձրախոսները ձեռքներին, վազում են փողոցով և գոռում են՝ «ես պատրաստվում եմ մեծ պատերազմի, ես վաղը պատերազմ կսկսեմ»: Ոչ, այդպես չեն անում: Ես փորձում եմ վերլուծել այս ամենը, իսկ երբ վերլուծում եմ, տեսնում եմ, որ ոչ, պատերազմին այսպես չեն նախապատրաստվում, և ուժերի հավասարակշռության ներկայիս վիճակը թույլ չի տալիս ինձ մտածել, որ մենք կարող ենք շատ արագ մոտենալ պատերազմին: Էսկալացիային, ցանկացած պայմանավորվածության խախտման, կրակոցներին՝ կարող ենք, բայց մեծ պատերազմն, այնուամենայնիվ, ուրիշ բան է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում