Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, եռամսյա բուռն շինարարական աշխատանքներից հետո, բնակարանամուտ են տոնել: Կարապետյաններիուրախությունը կիսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը:

Քսաներեք տարի վագոն-տնակում անհարմարություններ զգացած Կարապետյանների ընտանիքը փորձել է հարմարավետ պայմաններ ստեղծել և փոխել իրավիճակը: Գործադրված ջանքերը, սակայն, սահմանափակվել են մի փոքրիկ կիսակառույցով, որը ծառայել է և՛ որպես հյուրասենյակ, և՛ խոհանոց և՛ննջասենյակ: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագրով, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, զրկանքների միջով անցած Կարապետյանների երազանքը վերջապես կատարվել է: Եռամսյա շինարարության արդյունքում կառուցվել է հարմարավետ հյուրասենյակով, երկու ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց ունեցող տունը:

«Դեռ վաղ գարնանն այնքան մշուշոտ ու հեռու էր այս օրը: Եղբայրս հենաշարժողական խնդիրներ ունի, մայրս հիվանդ էր, վերջերս է մահացել, հայրս ու ես հազիվ ենք կարողանում օրվա հացի խնդիր լուծել, ուր մնաց թե կարողանայինք սկսել ու ավարտել տան շինարարությունը: Ձեր օգնությունն այն հրաշքն էր, որ տարիներ ի վեր մեր գլխին կախված մութ ամպերը ցրեց: Աննկարագրելի է մեր ուրախությունը: Շնորհակալ ենք »,-ասել է Նոնա Կարապետյանը, ընտանիքի դուստրը:

Մինչև տարեվերջ, Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: Հաջողված համագործակցության արդյունքում, ծրագրով ընդհանուր առմամբ 146 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել:

«Ասում են՝ խնդիրները ստիպում են ամրանալ ու պայքարել: Բայց երբ դրանք տարիներ են տևում՝ թուլացնում են նպատակին հասնելու կամքը: Այս ծրագիրը մեկն է նրանցից, որը փակում է հուսահատության տանող ճանապարհը: Հերթական ընտանիքն այսօր հրաժեշտ է տալիս վագոն-տնակին, որի անհարմարությունն ստիպված կրել է քսաներեք տարի. մի ամբողջ երիտասարդություն: Տարիների զրկանք տեսած ևս մեկ ընտանիք վերջապես կապրի իր երազանքների տանը: Դա մեր՝ գործընկեր կառույցներիս հաջողությունն է նաև»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ դեպքերում թվերը խոսուն են, շատ դեպքերում էլ՝ անհնար է լինում թվաբանության մեջ տեղավորել փոխված ճակատագրերն ու ընտանիքի գալիք հաջողությունները: Այս տան կառուցումը մի քիչ տարբեր էր մյուսներից. միայն ընտանիքի տարեց հայրն էր ի վիճակի շինարարական աշխատանքներ իրականացնել, բայց համայնքի կամավորներն իրենց մեծ աջակցությունը բերեցին շինարարական աշխատանքներին՝ շատ արագ ավարտելով այն: Այժմ ընտանիքը բավական հարմարավետ, կենցաղային բոլոր հարմարություններով բնակարան ունի»,-ասել է կազմակերպության նախագահ ԱշոտԵղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում