Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես գալու մեկամյակը: «Այսօր լրանում է առաջին տարեդարձը, ինչ ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ եմ: Այստեղ իմ սիրելի պահերից մի քանիսն են: Կիսեք ինձ հետ ձեր սիրելի պահերը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը և ներկայացրել հիշարժան դրվագներ՝ լուսանկարներով:
2016-ի հուլիսի 6-ին Մխիթարյանը պայմանագիր ստորագրեց ՄՅՈՒ-ի հետ ու պաշտոնապես ներկայացվեց որպես մանկունիանցիների ֆուտբոլիստ: