Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանը Հայաստանի դեմ սադրանք է նախաձեռնել ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության ժամանակ

Ադրբեջանը հերթական հակահայկական սադրանքն է նախաձեռնել, որը պատրատվում է օգտագործել ֆուտբոլի միջոցով: Այսօր տեղի են ունենալու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Մասնավորապես, Բաքվում տեղի «Ինտերը» մրցելու է Սերբական «Մլադոստի» հետ: Ադրբեջանական ակումբը երեկ պաշտոնական նամակով դիմել է ՈՒԵՖԱ-ին, որպեսզի հանդիպումից առաջ տեղի ունենա սգո արարողություն հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում զոհված Սահիբա Գուլիևայի և Զահրա Գուլիևայի հիշատակին։ Հանդիպումը տեղի է ունենալու «Դալգա Արենա» մարզադաշտում և կսկվի Երևանի ժամանակով 21-ին:

«Ինտեր» ակումբի նախագահ Ազեր Ալիևը կոչով դիմել է Եվրոպա լիգայի մասնակից բոլոր թիմերին՝ հորդորելով խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով, ինչպես նաև բոյկոտել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները: «Հուսով եմ, որ ՈՒԵՖԱ-ն դրական պատասխան կտա, և «Դալգա Արենայում» կլինի սգո արարողություն, և ինչպես մեր, այնպես էլ սերբական թիմի ֆուտբոլիստներն ու մրցավարները կհարգեն հայ զինվորականների կողմից սպանված ամնեղ զոհերի հիշատակը: Եվրոպա լիգայի խաղարկությունը լավ առիթ է աշխարհին իրազեկելու հայերի ահաբեկչական գործողությունների մասին: Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները ամեն ինչ կանեն Ադրբեջանի պատիվը բարձր պահելու համար: Վստահ եմ, որ եվրոպական մի շարք մարզադաշտերում տեղի կունենան ակցիաներ ըննդեմ ահաբեկչական Հայաստանի»,- ասել է Ալիևը:

Թեև «Ինտեր»-«Մլադոստ» հանդիպմանը մնացել է մի քանի ժամ, այդուհանդերձ ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբի նամակին որևէ կերպ չի արձագանքել: Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Զիրան», այսօր հյուրընկալվելու է Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժ» թիմին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այս թիմը ևս պատրաստվում է յուրատեսակ ակցիա իրականացնել ի հիշատակ Ալխանլու գյուղում զոհվածների: Թե ինչպիսի ակցիա է իրականացնելու «Զիրան»՝ չի նշվում:

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի կողմից արգելված է ֆուտբոլային հանդիպումների ժամանակ քաղաքական ակցիաների դրսևորումը: Արգելված են նաև քաղաքական ցուցապաստառները, որոնք սովորաբար մարզադաշտ են բերում ֆուտբոլասերները: Այս ամենն անտեսելով՝ ադրբեջանցիները Եվրոպա լիգայի խաղարկության ժամանակ պատրաստվում են Հայաստանի դեմ սադրանք իրականացնել: Տեղեկացնենք, որ հայկական թիմերից Երևանի «Փյունիկը» այսօր Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու՝ Բրատիսլավայում մրցելով այս քաղաքի «Սլովան» թիմի հետ: Գյումրիի «Շիրակն» էլ խաղալու է Սլովենիայում՝ ուժերը չափելով «Գորիցայի» հետ: Վարզգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կապանի «Գանձասար-Կապանը» կխաղա Մոնտենեգրոյի «Մլադոստ» թիմի հետ:

Դժվար թե «Ինտեր» ակումբի նախագահի կոչին արձագանքեն Եվրոպական թիմերը և խաղադաշտ դուրս գան սև թևկապներով: Ամեն դեպքում, եթե երևանյան հանդիպման ժամանակ սադրանքի հավանականությունը 0-ական է, ապա մեր մյուս երկու թիմերի մասնակցությամբ արտագնա մրցավեճերին հնարավոր է՝ տեղի ունենան հակահայկական ակցիաներ: Մասնավորապես, գործնականում անհնար է արգելափակել Եվրոպայում բնակվող ադրբեջանցիների մուտքը մարզադաշտեր, որտեղ ելույթ են ունենալու Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Փյունիկը»:

Ֆուտբոլի միջոցով եվրոպական հանրությանը ինչ-որ բան ապացուցելը ոչ այլ ինչ է, քան տկարություն: Ինչ խոսք, «Ինտերի» ֆուտբոլիստները, ի հիշատակ զոհերի, կարող են խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով, բայց չի կարելի մրցակից թիմերին, ինչպես նաև մրցավարական բրիգադին, բառի բուն իմաստով, պարտադրել հանդիպումից առաջ սգալ սեփական վիշտը: Կոռեկտ չէ նաև մյուս թիմերին հորդորել ֆուտբոլային տոնը վերածել վշտի կամ բոյկոտել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում