Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Առաջիկա 5 տարվա համար տարեկան 5% տնտեսական աճն իրատեսական է. Արթուր Ջավադյան

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իրատեսական է համարում առաջիկա 5 տարվա համար տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս տարվա նոյեմբերին կառավարությունը կներկայացնի 2018 թ. պետական բյուջեի նախագիծը, որում հստակ նշված կլինեն հիմնական ցուցանիշային թվերը:

Դիտարկմանը, թե մասնագետներն այն կարծիքին են, որ 5 տոկոս տնտեսական աճը չի կարող ապահովել Հայաստանի զարգացումը, ՀՀ ԿԲ նախագահը պատասխանեց. «Գիտեք, յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն ունենալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քայլեր դու կիրականացնես: Եթե քո արած քայլերը լինեն պրոֆեսիոնալ և անաչառ, ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: Պետք է մի փոքր հավակնոտ լինել և ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: Այսօր աշխարհում 5 տոկոս աճը բավականին լուրջ թիվ է»:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ 2016 թ. ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել ՀՀ-ում, Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ 2014 թ. սկսած կտրուկ նվազել են մասնավոր տրանսֆերտները, պղնձի և մոլիբդենի գները: «Դուք գիտեք, որ մեր արտահանման մեջ մեծ դեր ունի հանքարդյունաբերությունը: Եղել է պղնձի և մոլիբդենի գների կտրուկ նվազում և այդ պարագայում շատ լավ է, որ մենք կարողացանք տարին ավարտել գոնե 0-ից վերև տնտեսական աճի ցուցանիշով»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Նա նաև ընդգծեց, որ Կենտրոնական բանկը 2014 թ. հետո 4.5 տոկոսով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նպաստել է տնտեսության զարգացմանը և 0-ից բարձր մակարդակում տնտեսական աճի ձևավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում