Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Հայաստանի բնական շահը ՆԱՏՕ-ի շուրթերով

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության յուրաքանչյուր բռնկումից հետո ակտիվանում են խոսակցությունները նոր պատերազմի հավանականության մասին, դրա հնարավորության գնահատականները կամ կանխատեսումները:

Դա բնական է, այլ կերպ լինել թերևս չէր կարող: Ընդ որում, այլ կերպ լինել չի կարող թե՛ այն պատճառով, որ խոսքը սահմանում տեղի ունեցող թեկուզ լոկալ, բայց ռազմական բախման մասին է, և թե՛ այն պատճառով, որ խոսքը ոչ թե սահմանապահ զորքերի, այլ դեմ դիմաց կանգնած մինչև ատամները զինված երկու բանակների մասին է, որոնք կանգնած են չկարգավորված հակամարտության սահմանին, և որոնց քաղաքական ղեկավարները չեն բանակցում:

Միևնույն ժամանակ մինչև ապրիլյան պատերազմն էլ բանակցում էին, բայց դա չխանգարեց, որ ապրիլին տեղի ունենա պատերազմ: Այսինքն՝ մեծ հաշվով բանակցության առկայություն կամ բացակայություն, լոկալ բախումների հաճախակիություն, թե հազվադեպություն՝ ըստ էության կապ չունեն պատերազմի հավանականության իրական ինդիկատորի հետ: Եվ դա այն պարզ պատճառով, որ պատերազմի «գնդակը» Հայաստանի կամ Ադրբեջանի կիսադաշտում չէ:

Սա մի կողմից՝ լավ է, մյուս կողմից՝ վտանգավոր: Լավ է այն իմաստով, որ Ադրբեջանը չի կարող ինքնուրույն խաղարկել «պատերազմի» գնդակը: Նա սահմանին կշարունակի զինվոր սպանելու ռազմական դիվանագիտությունը, կփորձի սրել վիճակը պարբերաբար՝ այս կամ այն հարցը լուծելու համար, բայց երբեք չի կարող ինքնուրույն որոշում կայացնել՝ գնալ պատերազմի վերսկսման, եթե չունի աշխարհաքաղաքական կենտրոնների հավանությունը: Իսկ նրանց հավանությունը առնվազն այժմ Ադրբեջանը չունի: Կունենա՞ առաջիկայում: Սա դժվար է ասել, և դա էլ կախված է շատ գործոններից, բայց այստեղ, իհարկե, գնդակ կա, որ Հայաստանի դաշտում է:

Մասնավորապես, Ադրբեջանի «պատերազմի հավանություն» ունենալու խնդիրը կախված է նրանից, թե Հայաստանը որքանով արդյունավետ և փոխվստահելի հարաբերություն կկառուցի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ նրանց համար լինելով համոզիչ գործընկեր և ամենակարևորը՝ ինքնիշխան գործընկեր:

Եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգության համակարգը, ապա պետք է գործակցի ՆԱՏՕ-ի հետ՝ այսօր Երևանում տեղի ունեցած Հայաստան-ՆԱՏՕ հեռանկարին վերաբերող սեմինարում հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսալիա Պուգլիսին: Ընդ որում, թե՛ նա, թե՛ սեմինարին մասնակից Հայաստանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ Եվրամիության երկրների դեսպանները նշել են, որ չեն տեսնում հակասություն ՆԱՏՕ-ի հետ գործընկերության և Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության միջև: Այսինքն՝ Հայաստանին ամեն ինչ ասվում է առավել քան պարզ, որ ամենևին չկա Ռուսաստանի հետ բախման կամ հակասության գնով ՆԱՏՕ-ի հետ գործակցության խնդիր, և ՆԱՏՕ-ն ընդամենը ցանկանում է, որ Հայաստանը աշխատի նաև իր հետ:

Եվ սա պարզ ակնարկ է այն մասին, որ ՆԱՏՕ-ն ընդամենը ուզում է տեսնել ոչ թե Ռուսաստանի հետ բախված, այլ ուղղակի ինքնիշխան Հայաստան: Այսինքն՝ առաջարկվում է անվտանգության մի գին, որը Հայաստանի և ցանկացած պետության համար, անկախ ամեն ինչից, պետք է լինի բնական վիճակ՝ ինքնիշխանություն և գործընկերների հետ հարաբերության ինքնուրույն կառուցում: Մի բան, որի բացակայությունն առավել քան ցցուն էր ապրիլյան պատերազմի օրերին, ընդ որում՝ այնքան, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին Բեռլինում Գերմանիայի կանցլերի հետ իր ելույթում բաց տեքստով ակնարկում էր «հզոր հովանավորներ» չունենալու, այլ կերպ ասած՝ իրական դաշնակից չունենալու մասին:

ՆԱՏՕ-ն Հայաստանին առաջարկում է լինել իրական դաշնակից՝ առանց ֆորմալ պայմանականությունների կամ պայմանների, կամ ընդամենը մի պայմանով՝ որ վստահ լինեն Հայաստանի հետ գործ ունենալու հարցում, ոչ թե ի դեմս Հայաստանի անորոշ և այլ ենթակայության տակ գտնվող մի սուբյեկտի: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ինքնիշխանությունն է Ադրբեջանին պատերազմի «գնդակից» զրկված պահելու նախադրյալը:

Խորհրդանշական է, որ այդ ամենը հերթական անգամ դրսևորվում է սահմանային սադրանքի հերթական ակտից անմիջապես հետո: Իհարկե, կա նաև վատը այն բանում, որ պատերազմի «գնդակը» գտնվում է Հայաստանից և Ադրբեջանից դուրս՝ գերտերությունների դաշտում:

Բանն այն է, որ նրանք կարող են իրենց հարաբերությունների համատեքստում գնալ որևէ համաձայնության կամ ունենալ որևէ անհամաձայնություն, որը նրանց կամ նրանցից առնվազն մեկին կբերի Կովկասում բախում սադրելու անհրաժեշտության: Այստեղ արդեն չափազանց բարդ կլինի կանխել այդ «բարձր մակարդակի» սադրանքը: Բայց այս դեպքում էլ խնդիրը, իհարկե, այն է, թե ինչպիսի ընկալում ունեն Հայաստանն ու Ադրբեջանը որպես պետականություն և միջազգային անվտանգության ու իրավունքի սուբյեկտ այդ «բարձր» մակարդակում:

Այդ առումով էլ իրավիճակը հանգում է Հայաստանի ինքնիշխանությանը, ինքնուրույն քաղաքականությանը, քանի որ խոշոր հաշվով այդ դեպքում Հայաստանի բնական շահն արդեն ցույց է տալիս, թե ինչ պետք է անել: Այս դեպքում Հայաստանի բնական շահը այսօր Երևանում բարբառել է ՆԱՏՕ-ի անդամների շուրթերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում