Thursday, 28 03 2024
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար

Հայաստանցի վարորդներին թույլ չեն տալիս աշխատել Ռուսաստանում, Երևանն էլ չի պատրաստվում միջամտել

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին» նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը և վերադարձել Հայաստան: Բանն այն է, որ Ռուսաստանում այլևս արգելվում է աշխատանքային պայմանագրեր կնքել այն քաղաքացիների հետ, ովքեր հայաստանյան վարորդական իրավունք ունեն: Հայաստանյան վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները չեն կարող նաև քննություն հանձնել ու ռուսաստանյան վարորդական իրավունք ձեռք բերել: Այս խնդրի պատճառով արդեն Հայաստան վերադարձած վարորդները մեզ պատմեցին, որ Ռուսաստանում իրենց բացատրել են, որ իրենց հայկական վարորդական իրավունքները Վիեննայի կոնվենցիայի համաձայն չեն: Այսինքն՝ վարորդական վկայականում նշումները պետք է նաև լատինատառ լինեն, մինչդեռ հայկական վարորդական իրավունքի վկայականում անձի հայրանվան դաշտում գրառումը միայն հայերեն է: Հենց լատինատառ գրառման բացակայության պատճառով էլ ՀՀ քաղաքացիները կորցնում են իրենց աշխատանքը: «1 շաբաթ առաջ եմ վերադարձել Տուլայի մարզից: Իմ պես լիքը հայեր կային: Մենք ուղղակի կորցրինք մեր աշխատանքը Հայաստանի իշխանությունների, ոստիկանության պատճառով, որոնք կիսատ-պռատ պռավաներ են տալիս: Մեզ ուղղակի ասացին, որ ձեր պռավաները մեր օրենքով չեն ու մենք էլ չենք կարող մեր գործը անենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտաշատ քաղաք օրերս վերադարձած Գագիկը, որը Տուլայի մարզում մեծ բեռնատար է վարել: «Գործի սեզոնը նոր էր բացվել, գնացել էինք երկու կոպեկ փող աշխատելու, բայց հիմա էլ հայտնվեցինք էս վիճակում: Ամեն տարի մի պատմություն է լինում, մեկ սև ցուցակում ենք հայտնվում, մեկ պռավան էլ օրինական չի համարվում: Տուպիկի առաջ ենք կանգնել՝ ոչ մեր երկրում գործ կա, որ աշխատենք, ոչ էլ արդեն Ռուսաստանում, որը մեր միակ հույսն էր: Հիմա ուր գնանք, որ երկիր գնանք»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշեքն, որ հայաստանյան իշխանությունները չեն պատրաստվում այս հարցում որևէ միջամտություն կատարել:

«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից փորձեց պարզել՝ չե՞ն պատրաստվում խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն այնտեղից պատասխան ստացանք, որ իրենք այս հարցում միջամտության անհրաժեշտություն չեն տեսնում: «Դա ՌԴ օրենսդրությունն է: ՌԴ օրենսդրությունում է փոփոխություն կատարվել: Մենք ինչ կապ ունենք»,- ասաց ոստիկանության լրատվության և հասարակայության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Մեր դիտարկմանը, թե ճի՞շտ է, որ ՀՀ վարորդական իրավունքները Վիեննայի կոնվենցիայի չափանիշներին չեն համապատասխանում, Ահարոնյանը արձագանքեց. «Խնդիրն այն է, որ Ռուսաստանում ցանկանում են, որ վարորդական վկայականում ռուսերենով լինեն նրանց համար, ովքեր բիզնեսով են զբաղվում: Իսկ Հայաստանի վարորդական իրավունքները Վիեննայի կոնվենցիայի համապատասխան են: Հայաստանի վարորդների մեծ մասը չգիտի դրա մասին: Բայց մենք բազմիցս ենք հայտարարել դրա մասին, որ մեր տրամադրած վարորդական իրավունքները կոնվենցիային համապատասխան են»,- ասաց Ահարոնյանը:

Իսկ հնարավո՞ր է՝ պաշտոնական մակարդակում բանակցություններով, պայմանավորվածություններով փորձ արվի ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի մարդիկ իրենց աշխատանքը չկորցնեն՝ հարցրինք. «Ամեն երկիր ինքն է որոշում իր երկրի օրենքները: Մեր վարորդական իրավունքները կոնվենցիային համապատասխան են: Մնացած մասով անելիք չունենք: Օրինակ՝ ԱՄՆ քաղաքացիներն ամերիկյան վարորդական իրավունքով մեր երկրում չեն կարող մեքենա վարել: Հիմա ինչ, ԱՄՆ-ը մեզ պետք է մեղադրի՞»,- եզրափակեց Ահարոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում