Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Արցախի իշխող քաղաքական ուժը Նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը

Շուշիի մշակույթի կենտրոնում հուլիսի 5-ին տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը, որը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրին «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հանրապետության և կուսակցության օրհներգերի հնչեցումից հետո Արցախի իշխող քաղաքական ուժի համագումարի օրակարգը շուրջ 370 պատվիրակներին ներկայացրել է կուսակցության ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգելուց հետո համագումարի պատվիրակները հաստատել են կուսակցության նախագահի հաշվետվությունից, 2017թ.-ի հուլիս ամսում խորհրդարանի կողմից հանրապետության նախագահի ընտրության հարցում կուսակցության դիրքորոշման, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունից և կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունների հարցերից կազմված օրակարգը:

ԱՀԿ նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով համագումարի պատվիրակներին, նշել է, որ կուսակցությունը շուրջ տասը տարի հանդիսանում է հանրապետության դոմինանտ քաղաքական ուժը, որը երկրի մյուս առաջատար քաղաքական ուժերի հետ միասին մեծ պատասխանատվություն է ստանձնել ինչպես առաջընթացի, այնպես էլ թերացումների համար:

«Արցախի առաջատար մյուս քաղաքական ուժերի, ինչպես նաև ընդդիմության հետ միասին մեզ հաջողվել էհանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել: ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճիապահովումից ստացված գումարները մենք շարունակ ուղղել ենք սոցիալական ծրագրերի քանակի ու ծավալներիավելացմանը: Արդյունքում, 2007թ.-ից սկսած մեր երկրում ծնունդների թիվը տարեկան շատացել է՝ 2050-ից հասնելովմինչև 2500-ի: Տնտեսության ոլորտում մեզ հաջողվել է ոչ միայն դիվերսիֆիկացնել առկա հնարավորությունները,- այլև՝ստեղծել և զարգացնել նոր ուղղություններ: Մասնավորապես, էլեկտրաէներգիա սպառող երկրից անցած տասըտարիներին մեզ հաջողվել է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ զուգահեռ ավելացնելով ներքին սպառմանծավալները: Կառուցվել է Հայաստանի հետ կապող Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ երկրորդ մայրուղին, նույնհատվածում կառուցվել է երկրորդ օդային գիծը, որն ապահովում է մեր հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Շուրջ 450 մլրդ դրամի շինարարություն է կատարվել մեր երկրում, որոնց արդյունքում կառուցվել են բազմաթիվ նոր դպրոցներ, մանկապարտեզներ, բնակարաններ, ջրագծեր և այլն: Մեծ ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության և առողջապահությանոլորտներում»,- ասել է Ա Հարությունյանը և հավելել, որ բոլոր այդ ծրագրերը հաջողվել են իրականացնել առաջին հերթին հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ինչպես տասը տարի առաջ նախագահ Սահակյանի հետ սկսել են «Միասին հանուն Արցախի» կարգախոսով, այսօր էլ քաղաքական մյուս առաջատար ուժերի՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քաղաքական համաձայնության են եկել Սահմանադրությամբ սահմանված անցումային շրջանի նախագահի պաշտոնում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:

«Բակո Սահակյանի գլխավորությամբ մեզ հաջողվել է երկրում շատ լուրջ առաջընթաց ապահովել: Տասը տարի առաջ նախագահի նախընտրական ծրագիրը շատերը թերահավատությամբ էինկարդում, այսօր արդեն այդ ծրագրի գերակշիռ մասը իրականություն է դարձել: Համոզված եմ՝ առաջիկա տարիներին մեզ հաջողվելու է զարգացնել այն ծրագրերը, որոնք տարիներ առաջ սկսելենք ու հաջողություն ունեցել»,- ասել է Հարությունյանը:

Այնուհետև համագումարի քննարկմանն է դրվել առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Օրակարգի համաձայն՝ համագումարը լսել և հաստատել է կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ¬ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, ապա տեղի են ունեցել կուսակցության կենտրոնական խորհրդի կազմի և նոր նախագահի ընտրություններ: Համագումարը հաստատել է 77 հոգանոց խորհրդի կազմը, ապա նորընտիր կենտրոնական խորհրդի միաձայն որոշմամբ կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով կրկին վստահություն ցուցաբերելու համար՝ իր ելույթում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը անդրադարձել է հիմնականում կուսակցական շինարարությանը, ԱՀԿ առաջիկա ծրագրերին և կուսակցություն-հասարակություն ամենօրյա կապի ամրապնդման աշխատանքներին:

Կուսակցական պատվիրակների կողմից առաջադրած մի շարք հարցերի քննարկումից հետո «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարն ավարտել է իր աշխատանքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում