Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքի» կրկին աչքի է ընկել ՄԼՍ-ի առաջնությունում: Հայ ֆուտբոլիստն այս անգամ գրավել է հեղինակավոր Լոս Անջելես Գելաքսիի» դարպասը: Մովսիսյանն աչքի է ընկել 62-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3:1: Մովսիսյանն ընթացիկ առաջնությունում խփել է իր 6-րդ գոլը: «Ռեալ Սոլթ Լեյքը» տպավորիչ հաղթանակ է տարել 6:2 հաշվով: «Ռեալ Սոլթ Լեյքը» 20 խաղերից հետո 20 միավորով արևմտյան կոնֆերենցիայի 9-րդ հորիզոնականում է: