Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Սրա վերջը նոր պատերազմն է

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը երեկ, ժամը 20:31-20:40-ի սահմաններում, ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ և ձայնագրություն է տարածել, որոնցում երևում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:

Արցախում առնվազն լոկալ պատերազմը շարունակվում է իր բոլոր կանոններով: Այն թուլանալու միտում չունի, և միջազգային ջանքերը, մեղմ ասած, համարժեք չեն այն լարվածությանը, որ առկա է առաջնագծում: Նոր մոտեցումների որոշակի ճգնաժամ է նկատվում ԵԱՀԿ համանախագահության մոտ, և այն խորանալու միտում ունի, եթե հաշվի առնենք ԵԱՀԿ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի միանգամայն հնարավոր հեռանկարը:

Բացի այդ, համանախագահության երկրներից երկուսում՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, նախագահների փոփոխությամբ պայմանավորված՝ առայժմ հստակեցված չէ տարածաշրջանային նոր քաղաքականությունը, և այդ համատեքստում դժվար կանխատեսելի է ակտիվության այն մակարդակը, որ Վաշինգտոնն ու Փարիզը կունենան կարգավորման գործընթացում: Ինչ-որ առումով նույնիսկ կարելի է պնդել, որ կարգավորման գործընթացում դիվանագիտական վակուում է, որովհետև նրանով, ինչով զբաղված է երրորդ համանախագահ Ռուսաստանը, դժվար է միջնորդություն համարել:

Ռուսաստանը շարունակում է ակտիվ ու հետևողական սպառազինել Ադրբեջանին, ինչը պատերազմի սանձազերծման քարտ-բլանշ է, և պատահական չէ, որ նույնիսկ ռուսաստանցի փորձագետները կանխատեսում են լայնամասշտաբ պատերազմի հեռանկար: Խնդիրը միայն դրա ժամկետների մեջ է, որն արդեն պայմանավորված է մի շարք գործոններով:

Հակամարտության կողմերի վարքագիծն էլ հուշում է, որ նրանք նախապատրաստվում են պատետազմի: Խնդիրը միայն առաջնագծի լարվածությունը չէ, այլ այն քարոզչությունը, որ միջազգային մեդիայում իրականացնում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ յուրաքանչյուրը հակառակորդին մեղադրելով նախահարձակ լինելու մեջ:

Երկուստեք քարոզչությունը որևէ կերպ չի ազդելու ո՛չ միջնորդների և ոչ էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների պարիտետային քաղաքականության վրա, փոխարենը Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում մեծացնելու է պատերազմական տրամադրությունները՝ ավելի մոտեցնելով մեծ պատերազմի հավանականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում