Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Միջազգային սկանդալ․Բաքուն զենք է առաքել ահաբեկիչներին. Հայաստանն ինչպե՞ս պետք է օգտագործի այս փաստը

Ադրբեջանը բուլղարացի հաքերների և բուլղարական մամուլի ջանքերով հայտնվել է դիվանագիտական շատ լուրջ սկանդալի կենտրոնում: Բուլղարական «Տրուդ» պարբերականը հրապարակել է իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը այն մասին, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթների քողի տակ զենք է տեղափոխել Արևելյան Եվրոպայից հակամարտության տարբեր գոտիներ, մասնավորապես՝ Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Կոնգո:

 Բաքուն զենք է մատակարարում ահաբեկիչներին

Կատարված հետաքննության շնորհիվ «Տրուդ» թերթը պարզել է, որ 3 տարվա ընթացքում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը կատարել է առնվազն 350 թռիչք՝ ահաբեկիչներին մատակարարելով տասնյակ տոննաներով զենք և զինամթերք: Տեղեկատվությունը տրամադրել են Anonymous Bulgaria կազմակերպության ցանցահենները, ովքեր կոտրել են Ադրբեջանի դեսպանատան կայքն ու փոստը: Բացահայտված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության նամակագրությունը՝ զենքի գործարքների և դիվանագիտական ձևակերպումների մասին կից փաստաթղթերով:

«Տրուդի» հաղորդմամբ՝ Silk Way Airlines ավիաընկերությունը առաջարկել է մասնավոր ընկերություններին, զենք արտադրող ձեռնարկություններին և տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին սպառազինության մատակարարումներ իրականացրնել դիվանագիտական չվերթներով, քանի որ նման չվերթները չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման: Ամենից հաճախ Բաքվի անօրինական բեռնափոխադրման ծառայությունից օգտվել են ԱՄՆ-ի ընկերությունները, ընդ որում՝ նրանց բոլորի բեռները մեկ առանձնահատկություն են ունեցել՝ զենքը չի համապատասխանել ամերիկյան չափորոշիչներին։ Ադրբեջանական ընկերության ծառայություններից ակտիվորեն օգտվել են նաև Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիությունները։ Իսկ փոխադրումների հարցում ադրբեջանցիներին օգնել է Բուլղարիայի արտգործնախարարությունը, որն էլ հենց անհրաժեշտ թույլատվություններ է տրամադրել դիվանագիտական չվերթների համար։ Հոդվածին կցված են նաև փաստաթղթերի պատճենները։

Գործիք՝ հայկական դիվանագիտության ձեռքին

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վստահ է, որ այս գործարքների ետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները: Փորձագետը գնահատում է բացահայտված փաստերը թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային քաղաքականության տեսանկյունից՝ Ադրբեջանի գործողությունները որակելով որպես անօրինական գործունեություն:

«Ադրբեջանի իշխանությունը ընդամենը փող է աշխատել այս ճանապարհով: Պետք է նաև հասկանանք, թե կոնկրետ ո՞ր պետությունների ո՞ր զինված խմբավորումներին է վաճառվել այս ամբողջ զինամթերքը: Ադրբեջանը փաստորեն երկար տարիներ լուրջ բիզնեսով է զբաղվել՝ օգտվելով դիվանագիտական անձեռնմխելիությունից, Վիեննայի կոնվենցիայից: Նրանք օգտագործել են միջազգային իրավունքի բոլոր գործիքները, որպեսզի իրականացնեն ապօրինի գործունեություն:

Կա նաև այլ խնդիր՝ կան մի շարք միջազգային նորմեր, որոնցով արգելված է զենք վաճառել պատերազմող պետություններին: Օրինակ՝ Միացյալ Նահանգները երբեք զենք չի վաճառում Հայաստանին կամ Ադրբեջանին: Սովորաբար դա լինում է ռազմատեխնիկական աջակցություն, բայց զենք, որպես այդպիսին, չի վաճառվում, որովհետև պատերազմի վտանգը շատ բարձր է: Երկրորդը՝ ակնհայտ է, որ այս պետություններում, որտեղ Ադրբեջանը զենք է առաքել, չկա արդյունավետ կառավարում: Սա նշանակում է, որ զենքը կարող է հայտնվել ցանկացած ահաբեկչական կազմակերպության տրամադրության տակ, ինչն էլ կարող է հասկանալի հետևանքների բերել՝ զենքը կարող է օգտագործվել մի շարք պետությունների դեմ, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Հետևաբար երևույթը պետք է դիտել նաև միջազգային քաղաքականության տեսանկյունից»,- մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Բաքվի անօրինական գործունեության մասին հայտնի դարձած փաստերը լուրջ գործիք են հայկական դիվանագիտության համար, որպեսզի լրացուցիչ ճնշում գործադրվի Ադրբեջանի նկատմամբ:

«Վստահ եմ, որ մերոնք սրանից օգտվելու են և տարբեր միջազգային ատյաններում ու երկկողմ հարաբերություններում մշտապես բարձրաձայնելու են սրա մասին, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանը զենք է մատակարարում այն պետություններին, որտեղ ահաբեկչության վտանգն ամենաբարձրն է գնահատվում: Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը պետք է օգտագործի և կիրառի այս հանգամանքը՝ ելնելով մեր պետության շահերից»:

Արցախյան խնդրի համատեքստում

Բաքվի այս գործունեության մասին բացահայտումները ուշագրավ են նաև Արցախյան հակամարտության համատեքստում: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առանձնացրեց այս պատմության մի կարևոր դրվագ՝ տեղեկությունը ադրբեջանական ավիաընկերության կողմից մահացու սպիտակ ֆոսֆորի տեղափոխման մասին: «Տրուդի» հոդվածում նշվում է, որ Silk Way-ը 2015թ. մարտին հսկայական քանակությամբ սպիտակ ֆոսֆոր է տեղափոխել Սերբիայից և Բուլղարիայից: Բուլղարիայում ադրբեջանական դեսպանատան փաստաթղթերի համաձայն՝ չվերթներից մեկի ժամանակ սպիտակ ֆոսֆորով բեռնված ինքնաթիռը, Բուլղարիայից մեկ այլ երկրի տեղափոխվելու ճանապարհին վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում և որոշ ժամանակ մնացել է այնտեղ: Այս հանգամանքն ինքնին լուրջ կասկածների ու ենթադրությունների տեղիք է տալիս:

«Ֆոսֆորի տեղափոխման դրվագը շատ կասկածելի է և հատուկ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո մեղադրում էր Արցախի Պաշտպանության բանակին, թե իբր հայկական կողմը արկերի մեջ օգտագործել է ֆոսֆոր: Սա շատ հետաքրքիր է այս տեսանկյունից և հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ Ադրբեջանը ստեղծել է իբր թե իր դեմ ֆոսֆոր օգտագործելու մասին կեղծ ապացույցներ: Հնարավոր է, որ այս փաստերը միմյանց հետ պատճառական կապի մեջ են»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում