Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոն ձախողվում է. Ո՞ւմ վրա է հույսը դրել պորտուգալացի մասնագետը

Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը նվաճելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու գործընթացի պատասխանատվությունը ամբողջովին իր վրա է վերցնում: Մինչ այդ «Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը վարում էր ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը: Վերջինս Մոուրինյոյի կողմից ստանալով ցանկալի ֆուտբոլիստների ցուցակ՝ փորձում էր իրականացնել այդ տրանսֆերները:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Մոուրինյոն արդեն իսկ ձախողել է տրանսֆերային գործընթացը: Մասնավորապես, նշվում է, որ այդպես էլ տեղի չի ունենա «Ռեալի» կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխությունը, ինչպես նաև ձախողման եզրին են «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները: Մոուրինյոն հույս էր հայտնել, որ մինչև Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկը «Յունայթեդը» ԱՄՆ-ում կայանալիք միջազգային մրցաշարերին կմասնակցի՝ կազմում ունենալով վերոնշյալ ֆուտբոլիստներին:

Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել միայն շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելֆի հետ: Վերջինս հանդես էր գալիս Պորտուգալիայում: Ըստ ամենայնի, Լինդելֆը ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարում կլինի «Յունայթեդի» միակ նորեկը: Նախորդ մրցաշրջանում «Յունայթեդը» անհաջող էր հանդես եկել Պրեմիեր Լիգայում՝ զբաղեցնելով միայն 6-րդ հորիզոնականը:

Մոուրինյոն հույս ուներ, որ ամռանը ակումբը ձեռք կբերի 4 ճանաչում ունեցող ֆուտբոլիստների, ինչը նախադրյալներ կստեղծեր գալիք մրցաշրջանում մցանակային տեղերի համար պայքարելու: Դեռևս անցյալ տարի շատ էր խոսվում, որ «Յունայթեդ» կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը: Շատերը նույնիսկ շտապում էին կարծիք հայտնել, որ Գրիզմանը հարձակման գծում կհամագործակցի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Խուան Մատայի հետ, և այս եռյակը ուժեղագույններից կլինի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Վերջերս, սակայն, պարզ դարձավ, որ ֆրանսիացի հարձակվողը կարծես թե չի պատրաստվում լքել իսպանական ակումբը:

Առկա իրավիճակում բրիտանացի շատ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ տրանսֆերային շուկայում վերջնական ձախողման դեպքում Մոուրինյոն հույսը դնելու է Պոգբա-Մխիթարյան-Մատա խաղային եռյակի վրա: Հիշեցնենք, որ թիմի առաջատար և գլխավոր ռմբարկու Զլատա Իբրահիմովիչը շարք կվերադառնա միայն 2017 թվականի վերջին:

Անցյալ շաբաթ խոսվում էր Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը համալրելու մասին: Ավելի ուշ, սակայն, «Բավարիան» հերքել է Լևանդովսկու տեղափոխվելու վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցելու մասին շրջանառվող լուրերը: Գերմանական ակումբը նշել էր, որ Լևանդովսկին երջանիկ է «Բավարիայում» և այլ թիմ տեղափոխվելու մտադրություն չունի: Լեհ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականին:

Բրիտանական աղբյուրները նշում էի նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որս է սկսել նաև իտալական «Տորինոյի» 23-ամյա հարձակվող Անդրեա Բելոտիի նկատմամբ, ով անցկացնելով փայլուն մրցաշրջան՝ գրավել է մի շարք եվրոպական ճանաչված ակումբների ուշադրությունը: Մասնավորապես, տարբեր աղբյուրների համաձայն՝ Բելոտիի տրանսֆերի շուրջ, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», «Տորինոյի» հետ բանակցում են նաև ՊՍԺ-ն և «Միլանը»: Այս թեմայի շուրջ, սակայն, շրջանառվող խոսակցությունները մարեցին, և արդեն իսկ պարզ է, որ Բելոտին չի տեղափոխվի անգլիական ակումբ:

Մոուրինյոն դեռևս հույսեր է փայփայում ձեռք բերելու «Էվերտոնի» և Բելգիայի ազգային հավաքականի 24-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուին: Վերջինս 2016/2017թթ. Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցելով 37 խաղի՝ խփել է 25 գոլ: Ի դեպ, Լուկակուին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Չելսին»: Վերջինս 3 տարի առաջ Լուկակուի դիմաց «Էվերտոնին» էր տրամադրել 28 միլիոն ֆունտ: Այսօր «Էվերտոնը» Լուկակուի տրանսֆերի համար պահանջում է 100 միլիոն ֆունտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում