Թեհրանում անցկացվել է «Թրամփիզմի թեմայով նկարների և ծաղրանկարների մրցույթ»՝ նվիրված ԱՄՆ 45-րդ նախագահին: Միջոցառման կադրերը հրապարակել է Ruptly-ն:
Առաջին տեղը զբաղեցրել է նկարիչ Հադի Ասադիի աշխատանքը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկերված է փողից կոստյումով և այրվող մազերով, որոնք շուտով կհրկիզեն ողջ աշխարհը:
Կազմակերպիչների տվյալներով՝ մրցույթն ունեցել է մասնակիցներ 75 երկրից, ովքեր ուղարկել են ընդհանուր ավելի քան 1600 աշխատանք: