Այսօր Աստանայում մենարկում է Սիրիայի հարցով 5-րդ միջազգաին համաժողովը։ Երեկ արաբական հանրապետության հրադադարի երաշխավոր երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան) փորձագետները տեխնիկական հանդիպումներ են անցկացրել։ Այսօր ծրագրված են նախնական խորհրդակցություններ, հուլիսի 5-ին կկայանա լիագումար հանդիպում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Հանդիպման գլխավոր թեման սիրիական տարածքում դեէսկալացիոն 4 գոտիների պարամետրերի հետագա համաձայնեցումն է։ Դրանց ստեղծման շուրջ մասնակիցները պայմանավորվել էին մայիսի 4-ին կայացած համաժողովի ժամանակ։ Մասնակիցները կքննարկեն նաև դեէսկալացիոն գոտիներում մոնիտորինգի տարբերակները, և այն, թե ով կիրականցնի այն։
Ղազախստանի մայրաքաղաքում կաշխատեն նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ստյուարտ Ջոնսը։
Սիրիայի կառավարությունը ներկայացնում է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։ Ղազախստանի ԱԳՆ տվյալներով՝ զինված ընդդիմության պատվիրակությունը կարող է գլխավորել «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցիչ Մուհամմադ Ալյուշը։