Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Բաքուն դիվանագիտական չվերթներով զենք է մատակարարում ահաբեկիչներին. բուլղարական թերթ

Բաքուն, գործածելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի է՝ զենք է մատակարարում Արևելյան Եվրոպայի երկրներից ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Այս մասին գրում է բուլղարական «Տրուդ» թերթը։

«Ադրբեջանի պետական Silk Way Airlines ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի ներքո իրականացրել է առնվազն 350 թռիչք և ամեն անգամ ահաբեկիչներին մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք։ Տեղեկատվության հաստատմամբ փաստաթղթերը տրամադրել են Anonymous Bulgaria կազմակերպության ցանցահենները։ Կազմակերպությունը կոտրել է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կայքն ու փոստը»,-գրում է պարբերականը։

«Տրուդի» հաղորդմամբ՝ Silk Way Airlines-ը մասնավոր ընկերություններին, զենք արտադրող ձեռնարկություններին և տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին առաջարկել է դիվանագիտական չվերթներով սպառազինության մատակարարումներ իրականացրնել։ Նման չվերթները չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման։ Նշվում է, որ այդ կերպ զենք է մատակարարվել Սիրիա, Իրաք, Աֆղաստան, Պակիստան, Կոնգո։

Ամենից հաճախ Բաքվի անօրինական բեռնափոխադրման ծառայությունից օգտվել են ԱՄՆ-ի ընկերությունները։ Ընդ որում՝ նրանց բոլորի բեռները մեկ առանձնահատկություն են ունեցել՝ զենքը ամերիկյան չափորոշիչներին չի համապատասխանել։ Բաքվի ծառայություններից ակտիվորեն օգտվել են նաև Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։

Ադրբեջանական կողմին փոխադրումների հարցում օգնել է Բուլղարիայի ԱԳՆ-ն, որն էլ հենց անհրաժեշտ թույլատվություններ է տրամադրել դիվանագիտական չվերթների համար։ Հոդվածին կցված են նաև փաստաթղթերի պատճենները։

Դիվանագիտական ուղով Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ։ 2016-ին Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ։ Հայաստանը հերքեց այդ մեղադրանքները ու անձամբ մեղադրեց Ադրբեջանին՝ ասելով, որ այդ մեղադրանքները շինծու են։ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերի համաձայն՝ սպիտակ ֆոսֆորով բեռը Բաքու է ուղարկվել նույն դիվանագիտական ուղիներով՝ 2015-ին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում