Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բացատրել է, թե ինչու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայացել Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանը նշեց, որ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ հստակ գրված է, որ հրավիրվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
«Քաղաքապետը չունի որևէ պատճառ խորհրդարան չներկայանալու, իսկ նրա նախորդ բացակայությունները եղել են հարգելի»,- ընդգծեց Արեյանը: Արեյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Տարոն Մարգարյանը ոլորտից տեղյակ չէ, դրա համար չի ներկայանում խորհրդարան: Նա վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը ավելի տեղեկացված է, քան ինքը: