Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հայէկոնոմբանկն առաջին մասնաճյուղը բացեց Կապան քաղաքում

Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց  Կապան քաղաքում իր առաջին մասնաճյուղի դռները: Հաճախորդները <<ԿԱՊԱՆ>> ՄԱՍՆԱՃՅՈւՂ-ի ծառայություններից կարող են օգտվել ժամը՝ 09:00-ից մինչև 18:00:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Ա. Գալստյանն իր խոսքում նշեց – «Նորաբաց մասնաճյուղը հագեցած է նորագույն մարքեթինգային լուծումներով և լուսավոր սրահներով:

Մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ: Մենք աշխատում ենք հնարավորինս բարձրորակ և պրոֆեսիոնալ սպասարկում և ֆինանսական խորհրդատվություն ապահովել մեր մասնաճյուղերում, որպեսզի հաճախորդը հաճույքով այցելի Բանկ և ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանն ու խնդիրների լուծումը մեր աշխատակիցների կողմից »:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, լինելով առաջին լիցենզավորված բանկը Հայաստանում, անդադար մշակում է զարգացմանն ուղղված նոր ծրագրեր, oրեցօր աշխատում է սպասարկման որակի բարելավման ուղղությամբ և հաջողությամբ հաղթահարում է ժամանակի մարտահրավերները:

<<Մենք վստահ ենք, որ մեր քսանվեցամյա փորձը կծառայի Կապան քաղաքի բնակիչներին, իսկ մեր նոր գործարար հարաբերությունների ստեղծումը զարկ կտա քաղաքի տնտեսության զարգացմանը: Հավաստիացնում ենք, որ մեր հաճախորդներին շատ անակնկալներ են սպասվելու: Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 2017թ. Օգոստոսի 3-ը <<ԿԱՊԱՆ>> մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետևյալ արտոնյալ պայմաններից.

  • Ստանալ վարկեր Բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով
  • Ներդնել ավանդներ Բանկում գործող տոկոսադրույքից մինչև 1 % ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով
  • Մինչև աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկերի և վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին
  • Քարտերի տրամադրում 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով

Հետագայում ևս Բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով և շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց>>,- նշեց Ա. Գալստյանը:

Բանկն այսօր արդեն ունի 49 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 25-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում:

Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում