Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայերը կհաղթեն 2:0 հաշվով. Լյոխա Բորոդան՝ «Ալաշկերտի» և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին

Վաղը Անդորրայում կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ հունիսի 27-ին կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնն առավելության էր հասել 1:0 հաշվով: Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի Բելառուսի չեմպիոն Բորիսովի «ԲԱՏԷ»-ի հետ: Վերջինիս երկրպագուները վստահ են, որ որակավորման երրորդ փուլի ուղեգրի համար իրենց սիրելի թիմը պայքարելու է հենց «Ալաշկերտի» հետ:

«Չնայած Սանտա Կոմոնայի կազմում խաղում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կապդևիլան, այդուհանդերձ՝ ձեր թիմը մի գլուխ ավելի բարձր է Անդորրայի չեմպիոնից: Չեմ կասկածում, որ հուլիսի 12-ին «Բորիսով-արենայում» խաղալու ենք «Ալաշկերտի» հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «ԲԱՏԷ»-ի ֆան ակումբի հիմնադիրներից Ալեքսեյ Շալեսնին, ով հայտնի է Լյոխա Բորոդա մականունով:

«Մենք հայերին շատ ենք սիրում: Մեր թիմում ժամանակին խաղում էր Հովհաննես Գոհարյանը, ով երկրպագուների սիրելին էր, կարելի է ասել՝ կուռքն էր: «ԲԱՏԷ»-ի ֆանատների զգալի մասը անմիջական շփում է ունեցել Գոհարյանի հետ: Նա պարզ ու անմիջական անձնավորություն է: Կարծում ենք՝ բոլոր հայերն այդպիսին են: «ԲԱՏԷ»-ում էր խաղում նաև Բադոյանը, ով մի քանի լավ հանդիպում անցկացնելուց հետո այդպես էլ չընտելացավ թիմին: Եթե չեմ սխալվում՝ Բադոյանը հիմա «Ալաշկերտում» է հանդես գալիս և կխաղա իր նախկին թիմի դեմ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Լյոխա Բորոդայի վկայությամբ՝ վերջին երկու տարիների «ԲԱՏԷ»-ի խաղամակարդակն անկում է ապրել, որի մեջ իր մեղքի բաժինն ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մեր թիմի շնորհիվ Բելառուսի վարկանիշը բարձրացավ ողջ աշխարհում: 150 հազարանոց արդյունաբերական քաղաքի թիմը հաղթեց Մյունխենի «Բավարիային», Հռոմի «Ռոմային» և էլի մի քանի հեղինակավոր ակումբների: Նշեմ, սակայն, որ Լուկաշենկոն տանել չի կարողանում «ԲԱՏԷ»-ն և չի ցանկանում որևէ կերպ օգնել մեզ: Այսօր թիմը ֆինանսական խնդիրներ ունի, սակայն Բատյայի պետքը չի: Նա սիրում էր միայն Մինսկի «Դինամոյին» և ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում: Այս թիմի նախագահին, սակայն, բանտ նստեցրեց, և մայրաքաղաքի թիմը ևս զգալի թուլացավ: Մեր նախագահը միայն հոկեյ է սիրում և հիմա օգնում է միայն «Դինամո» հոկեյի թիմին»,- նշեց Շալեսնին:

Վերջինիս կարծիքով՝ վաղը «Ալաշկերտը» հեշտությամբ կհաղթի «Սանտա Կոլոմային»: «Մենք՝ «ԲԱՏԷ»-ի ֆանատներս, դիտել ենք «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» առաջին հանդիպումը: Գիտեք, կարգով ավելի ցածր անդորրական թիմը փակ ֆուտբոլ խաղաց և մեծ ուժերով պաշտպանվում էր: Շատ դժվար է համոզիչ հաշվով հաղթելը, երբ մրցակցի կիսադաշտում մշտապես 7-8 ֆուտբոլիստներ հերթապահում են: Պատասխան խաղում Անդորրայի չեմպիոնը ստիպված է լինելու առաջ գնալ, և «Ալաշկերտը» տարածություններ կստանա մրցակցի կիսադաշտում: Կարծում եմ՝ հանդիպումը կավարտվի 2:0 հաշվով հօգուտ հայերի»,- ասաց Լյոխա Բորոդան:

Միջազգային բուքմեյքերական ընկերությունները վաղը կայանալիք խաղում ևս ֆավորիտ են համարում «Ալաշկերտին»: Վերջինիս հաղթանակը գնահատված է 1.6 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 3.5, իսկ Անդորրայի չեմպիոնի հաղթանակի համար՝ 5 գործակից:

Առաջիկա հանդիպմանը «Ալաշկերտին» չի կարողանա օգնել առաջատար կիսապաշտան Արտակ Գրիգորյանը, ով ելույթ է ունենում նաև Հայաստանի ազգային հավաքականում: «Սանտա Կոլոմայի» հետ «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գրիգորյանը ծանր վնասվածք ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց: 29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է այտոսկրի բազմաբեկորային կոտրվածք: Գրիգորյանը միայն երկու շաբաթ անց կկարողանա վերսկսել մարզումները: Երեկ Հայաստանի չեմպիոնը մեկնել է մրցավայր: Առաջիկա հանդիպմանը հայտավորված են հետևյալ խաղացողները.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում