Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Աֆրինի դեմ ցամաքային գործողության նախապատրաստումն ավարտել է. Türkiye, Թուրքիա

Թուրքիայի զինված ուժերն ավարտել են Աֆրինի դեմ գործողության նախապատրաստումը։ Այն գտնվում է «Ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատներ» (YPG) / PKK ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ։ Քաղաքից վերջին 2 տարում 17 անգամ կրակոց է արձակվել։

Վերջին անգամ կրակ է բացվել հունիսի 28-ին, թուրքական հրետանին համարժեք պատասխան է հասցրել միջազգային իրավունքի շրջանակում։ Ռազմական աղբյուրները հայտնել են YPG դիրքերին հարվածներ հասցնելու մասին այն շրջաններում, որտեղից կրակ է բացվել ԴՇԿ-ների կիրառմամբ։

Դա հնարավորություն է նախապատրաստել այդ տարածաշրջանի հանդեպ Թուրքիայի կողմից գործողության անցկացման համար։ Համբերության բաժակի վերջին կաթիլն է դարձել այն, որ «Դեմոկրատական միություն» (PYD) / YPG կուսակցության ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ովքեր փախչում էին Հալեպից մարդասիրական պատճառով։ Շորթում է կազմակերպվել նույն պատճառով Աֆրինից Թուրքիա տեղափոխվել ցանկացողների նկատմամբ։ Այս մասին Türkiye-ում գրում է Չեթիներ Չեթինը։

Այդ ամենը հաշվի առնելով՝ Թուրքիան 38 օր առաջ սկսել է ցամաքային գործողության նախապատրաստման աշխատանքները՝ վերացնելու համար այդ տարածաշրջանից եկող սադրիչ գործողությունները։ Ռազմական աղբյուրները հայտարարել են, որ կատարվել է Սիրիայի տարածքում զորքերի վերատեղակայում, ինչպես նաև  զինվորականների տեղաշարժ դեպի սահմանագիծ։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են։

9 զրույց Ռուսաստանի հետ

Անկարան, որը չի ցանկանում երկրորդ անգամ առերեսվել Ռուսաստանի հետ, վերջին 12 օրում 9 զրույց է ունեցել Մոսկվայի հետ։ Պարզվել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել մինչ գործողությունը տարածաշրջանից ռուս զինվորականների դուրսբերման հարցով։  Այն, թե որ ուղղությամբ կտարվեն ռուս զինվորականները, ինչպես սպասվում է, կորոշվի 6 օրվա ընթացքում։ Գործողության ընթացքում Անկարան ու Մոսկվան մշտապես կապի մեջ կլինեն՝ մարտի դաշտում հնարավոր ռիսկերի կանխման համար։

Աֆրինում կան PKK-ի 103 անդամներ

Հայտնի է, որ Ռաքքայում գործողության անցկացմանը մասնակցել է Կանդիլից ժամանած PKK-ի 1381 անդամ, իսկ Աֆրինում, ինչպես ենթադրվում է, գտնվում են կազմակերպության կանդիլյան կազմից 103 անդամներ։ Աֆրինում Բաշար Ասադի ռեժիմի հետ գործող YPG-ի անդամների ձեռքերում գտնվում է ռուսական արտադրության ծանր սպառազինություն, որը մնացել է ռեժիմից հետո։ Սակայն ենթադրվում է, որ այդ սպառազինությունը սահմանափակ քանակությամբ է։ Այդ տարածաշրջանի հետախուզության տվյալներով՝ YPG-ի կողմից վերահսկվող այլ շրջաններից Աֆրինի անջատվածությունը խոչընդոտում է առանց ռեժիմի աջակցության զենքի մատակարարումների իրականացմանը։ Այն ծանր զենք, որը գտնվում է քաղաքում, համարվում է, որ այնտեղ է բերվել ավելի վաղ։

Նպատակները սահմանվել են

Քաղաքացիական բնակչությամբ Աֆրինում Թուրքիան հայտնաբերել է PYD / PKK-ին պատկանող 41 օբյեկտ։ Հաշվի առնելով, որ քաղաքի  բնակչության մեծամասնությունը կազմում են քրդերը, այդ գործողության ընթացքում Թուրքիայի ԶՈւ-ն կանցկացնի հրապարային քաղաքականություն  PYD-ի հետ կապ չունեցող քրդական խմբերի նկատմամբ։

Գործողության պլանի կենտրոնում խոչընդոտումն է Աֆրինում PYD / PKK-ի աջակցության մատակարարմանը։

Ավիաաջակցության խոչընդոտում

Պահպանվում է հավանականությունը, որ լոգիստիկ ուղիների փակմամբ աջակցությունը կարող է ստացվել օդից։ Դրա հետ կապված՝ ծրագրվում է վերահսկողության տակ վերցնել Միննիգ և Մերիեմեյն բազաները։ Սպասվում է, որ գործողությունը կտևի առնվազն 70 օր։

Կգործածվի իդլիբյան մոդելը

Համաձայն տեղեկությունների, որոնք ստացվել են ռուսական դիվանագիտական աղբյուրներից Անկարա-Մոսկվա բանակցությունների ընթացքում, հետագայում Աֆրինը կվերածվի կայուն տարածաշրջանի։ Դրա համար, դեէսկալացիոն գոտիների նման, որոնց մասին ավելի վաղ պայմանավորվել էին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, կկիրառվի Իդլիբի փորձը, որտեղ թուրք և ռուս զինվորականները միասին կապահովեն անվտանգությունը։ Հաղորդվում է, որ այդ թեմայով բանակցությունները շարունակվում են, սակայն դեռևս որևէ արդյունք ստանալ չի հաջողվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում