Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

ԵԱՀԿ-ն մնացել է «անգլուխ». նոր մարտահրավեր ԼՂ խնդրում

Մեկնարկող շաբաթվա գլխավոր իրադարձությունը հուլիսի 5-7-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում նախատեսված Քսանյակի գագաթնաժողովն է, որի շրջանակներում սպասվում է Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը: Այն տեղի է ունենալու ռուս-ամերիկան աննախադեպ ճգնաժամի ֆոնին, որը, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի բնութագրմամբ, ավելի խորքային է, քան Բարաք Օբամայի հեռանալու պահին:

Չնայած Պուտինին և Թրամփին միավորում են մի շարք ընդհանուր պատկերացումներ միջազգային քաղաքականության առանցքային հարցերի, պետության, քաղաքական և հանրային հարաբերությունների կառուցվածքի վերաբերյալ, այնուամենայնիվ՝ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից, որովհետև ռուս-ամերիկյան հակասություններում անձնային գործոնը գրեթե տեղ չունի՝ առաջին պլան բերելով երկրների ռազմավարական շահերի տարբերություններն ու էլիտաների անվստահությունը:

Շատ է խոսվում նոր Սառը պատերազմի մասին, թեև դասական իմաստով այն գոյություն ունենալ չի կարող: Նախ՝ այսօր գոյություն չունի մոդելների, համակարգերի պայքար, երկրորդ՝ հակադրության հիմքում բացակայում է գաղափարական բաղկացուցիչը, և վերջապես՝ համարժեք չեն կողմերի ռեսուրսները:

Մյուս կողմից՝ Սառը պատերազմը միջազգային հարաբերությունների մի ռեժիմ էր, ստատուս քվո, ինչը ենթադրում էր որոշակի կայունություն և կանխատեսելիություն: Ռուս-ամերիկյան այսօրվա ճգնաժամը վտանգավոր է հենց նրանով, որ, մեծ հաշվով, քաոտիկ և անկանխատեսելի է:

Սառը պատերազմի ավարտից հետո ԵԱՀԿ-ն այն սակավաթիվ միջազգային կազմակերպություններից մեկն էր, որում Արևմուտքն ու Ռուսաստանն էֆեկտիվ համագործակցում էին: ԵԱՀԿ գործունեությունը բացառիկ դեր ունի՝ հատկապես հակամարտությունների կարգավորման գործընթացում և զարգացող երկրների ժողովրդավարական ու ընտրական ինստիտուտնետի ամրապնդման գործում: Ռուս-ամերիկյան այսօրվա ճգնաժամը սպառնում է հարվածել ԵԱՀԿ գործունեության էֆեկտիվությանը, նրա ինստիտուցիոնալ կենսունակությանը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և մի շարք այլ բարձր պաշտոններ հուլիսի 1-ից մնացել են թափուր, քանի որ կառույցի անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ իտալացի դիվանագետ Լամբերտո Զանյերի իրավահաջորդի հարցում: Գլխավոր քարտուղարի պաշտոնից բացի, թափուր են մնացել Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի ղեկավարի, ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի և ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնները:

ԵԱՀԿ-ում տիրող վիճակը կենսականորեն շոշափում է նաև Հայաստանի շահերը, որովհետև այս կառույցի Մինսկի խումբն է զբաղվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով: Երկար կարելի է քննարկել համանախագահության գործունեության արդյունավետության հարցը, սակայն անվիճելի է, որ Մինսկի խումբը ԼՂ հակամարտությունում ստեղծված ստատուս քվոյի և փխրուն խաղաղության մեխանիզմներից մեկն է: Հիմա փաստորեն նոր մարտահրավերի առաջ է կանգնում տարածաշրջանային խաղաղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում