Հուլիսի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Կովկասյան երկաթուղու 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: