Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Աշոտյանի նետած «քարը» Քոչարյանի «բոստանը»

Երեկ ուշագրավ իրադարձություն է գրանցվել ԱԺ-ում, երբ քննարկվում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը: Հիշեցնելով, որ իշխող Հանրապետականի իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, «Ծառուկյան» խմբակցությունից ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն արտգործնախարարին հարց է ուղղել՝ արդյոք ջանքեր գործադրվո՞ւմ են Ղարաբաղը դարձյալ բանակցային կողմ դարձնելու համար:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Զուրաբյանի հարցը քաղաքական և հասցեականության առումով սխալ է ձևակերպված եղել, բայց այդ «սխալը» «խմբագրել» է ոչ թե Էդվարդ Նալբանդյանը՝ իր ոչինչ չասող պատասխանով, այլ Արմեն Աշոտյանը: «ՀՀԿ-ն ուղղակի պատասխանատու է բանակցությունների համար 2008 թվականից: Կարծում եմ՝ որպես հարցի գիտակ, մենք իրար շատ լավ հասկացանք»,- ասել է նա:

Աշոտյանի պատասխանը կամ ռեպլիկը քաղաքական պատասխանատվության երկու շերտ է ենթադրում: Բուն կարգավորման գործընթացի մասով ՀՀԿ փոխնախագահն, իհարկե, միանգամայն ճիշտ է, որովհետև «հաղթողական» կարգախոսով 1998-ին հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանն անձամբ է պատասխանատու ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելու համար: Բանակցային գործընթացում Քոչարյանի «բացառիկ» սուբյեկտայնությունն, ի վերջո, հանգեցրեց «հաղթական» մեկ հետևանքի՝ ոչ միայն ԼՂՀ-ն, այլ նաև ՀՀ-ն բանակցության սուբյեկտից վերածվեցին դրա օբյեկտի՝ ճանապարհ բացելով «Մեղրիի փոխանակման» ամոթալի տարբերակի քննարկման համար: Սա իսկապես Քոչարյանի քաղաքական պատասխանատվության խնդիրն է, և այս մասով Աշոտյանի ռեպլիկը միանգամայն համարժեք է:

Սակայն առաջանում է քաղաքական պատասխանատվության մեկ այլ հարթակ, որտեղ ՀՀԿ-ն, մեղմ ասած, «լվանում» է իր ձեռքերը: Դա այն դերակատարությունն է, որ այս կուսակցությունն ունեցել է տարիներ շարունակ և որից փորձում է ձերբազատվել այսօր: ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանը չէ, կամ միայն Սերժ Սարգսյանը չէ, հետևաբար իր պատասխանատվության հաշվիչը չպետք է միացնի 2008-ից, այսինքն՝ այն փուլից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահությունը:

Որոշ հանրապետականներ ինքնամոռաց քննադատում են 90-ականների «մութ ու ցուրտ տարիները»՝ մոռանալով, որ ՀՀԿ-ն այդ տարիներին եղել է կառավարող կոալիցիայի «տաքուկ» սենյակներում: Եթե այսօր Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն իրենց համարում են Ղարաբաղյան հաղթանակի «տերը», համարձակորեն պետք է տան նաև այդ «ցրտի ու խավարի» պատասխանը:

Կամ՝ 2000թ.-ից իշխանության նեսրսում շատ մեծ ազդեցություն է ունեցել վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը: Ի՞նչ արժեր այդ ազդեցությունը, եթե փորձ չի արվել ազդել Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականության վրա:

Այս հարցերը այնքան էլ հռետորական չեն, որովհետև մեծ է հավանականությունը, որ տարիներ անց ՀՀԿ-ն փորձի «ձեռքերը լվանալ» իշխանության հնարավոր ձախողումներից, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, 2018-ին ֆորմալ առումով լքի իշխանությունը: Գուցե սա է քաղաքական այն նոր մշակույթը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը՝ ունենալ իշխանություն՝ առանց պատասխանատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում