Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի խորհրդարանին։
Խորհրդարանում տեղի ունենալիք հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև կրոնական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Երդմնակալության արարողությանը երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Ռոհանիին կփոխանցի Իրանի նախագահ դառնալու մասին հրամանագիրը։
Հիշեցնենք, որ Ռոհանին հաղթել էր մայիսի 19-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով 57 տոկոս ձայն։